Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 📸
Fastex Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները 📸
28/05/2026 - 14:11

Հեղինակավոր Transfermarkt կայքը մայիսի 28-ին թարմացրել է Fastex Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։

Հայաստանի առաջնության ամենաթանկարժեք ֆուտբոլիստների լավագույն տասնյակն այժմ ունի հետևյալ տեսքը.

  1. Վալենտին Կոստակե («Նոա») – 900 հազար եվրո
  2. Նարդին Մուլահուսեյնովիչ («Նոա») – 900 հազար
  3. Էլդեր Ֆերերյրա («Նոա») – 900 հազար
  4. Թիմոթի Ֆայուլու («Նոա») – 800 հազար
  5. Տակուտո Օշիմա («Նոա») – 800 հազար
  6. Մարին Յակոլիշ («Նոա») – 800 հազաւ
  7. Գուստավո Սանգարե («Նոա») – 800 հազար
  8. Բրունո Միշել («Ուրարտու») – 700 հազար
  9. Յան Էթեկի («Նոա») – 700 հազար
  10. Էրիկ Բոակյե («Նոա») – 600 հազար

Հերթական թարմացումից հետո «Ալաշկերտի» կիսապաշտպան Ռաֆայել Ժեզուսը գնահատվում է 250 հազար եվրո։ Բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն ավելացել է 150 հազարով։

Էլդեր Ֆերեյրայի, Նարդին Մուլահուսեյնովիչի, Բրունո Միշելի, «Փյունիկի» հարձակվող Մոմո Յանսանեի (ներկայիս տրանսֆերային արժեքը` 400 հազար եվրո) , «Գանձասարի» վինգեր Մայքլ Կուարկուի (ներկայիս տրանսֆերային արժեքը` 100 հազար եվրո) տրանսֆերային արժեքն ավելացել է 100-հազարական եվրոյով։

«Նոայի» ֆուտբոլիստներ Տակուտո Օշիմայի և Թիմոթի Ֆայուլուի տրանսֆերային արժեքը նվազել է 200-հազարական եվրոյով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026