Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը 📸
Այսօր` մայիսի 30-ին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» ստադիոնում կկայանա Չեմպիոնների լիգայի եզրափակիչը. միմյանց դեմ կմրցեն ՊՍԺ-ն և «Արսենալը»։
ՈՒԵՖԱ-ն հանդիպումը սպասարկելու համար նշանակել է հետևյալ մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Դանիել Զիբերտ (Գերմանիա)։
Եզրային մրցավարներ – Յան Զայդել, Ռաֆայել Ֆոլտին (երկուսն էլ` Գերմանիա)։
Տեսաօգնականներ – Բաստիան Դանկերտ, Ռոբերտ Շրյոդեր (երկուսն էլ` Գերմանիա), Կառլոս դել Սերո Գրանդե (Իսպանիա)։
Չորրորդ մրցավար – Սանդրո Շերեր (Շվեյցարիա)։
Պահեստային մրցավար – Գվադելուպե Պորաս Այուսո (Իսպանիա)։
Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 20:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսենալ, Չեմպիոնների-լիգա, ՊՍԺ