«Լիվերպուլը» մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն 📸
«Բորնմութի» արդեն նախկին գլխավոր մարզիչ Անդոնի Իռաոլան, մեծ հավանականությամբ, աշխատանքի կանցնի «Լիվերպուլում», տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Կողմերի բանակցությունները վերջին փուլում են և մոտ են ամբողջական համաձայնության հասնելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրայի տվյալներով` մերսիսայդյան գրանդն ու բասկ մասնագետը մինչև 2029թ. հուլիսի 1-ը պայմանագիր են համաձայնեցրել։
The Athletic-ը գրում է, որ «Կարմիրները», բացի 43-ամյա մասնագետից, գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում են նաև Սեբաստիան Հյոնեսին («Շտուտգարտ») ու Պիեռ Սաժին («Լանս»)։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իռաոլան մոտ է «Բայերը» գլխավորելուն։
«Բորնմութն» Իռաոլայի գլխավորությամբ հանդես էր գալիս 2023թ. հուլիսից, 127 խաղում տարել է 48 հաղթանակ, գրանցել 38 ոչ-ոքի, կրել 41 պարտություն։ Անգլիական ակումբն ավարտված մրցաշրջանում պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթային մրցաշարի ուղեգիր է նվաճել ու հանդես կգա Եվրոպա լիգայի Լիգայի փուլում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» մայիսի 30-ին գլխավոր մարզչի պաշտոնից ազատել է Առնե Սլոթին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml