Պաշտոնական. Էնթոնի Գորդոնը` «Բարսելոնայի» ֆուտբոլիստ 📸
«Բարսելոնան» գնել է «Նյուքասլի» վինգեր Էնթոնի Գորդոնի տրանսֆերը, տեղեկացնում է «Բլաուգրանայի» պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` կատալոնական գրանդն անգլիացի ֆուտբոլիստի տեղափոխության համար վճարել է 80 միլիոն եվրո։
25-ամյա եզրայինի տեղափոխությունը 2019թ. հուլիսից ի վեր դարձել է «Կապտանռնագույնների» ամենաթանկարժեք տրանսֆերը։ Այդ ժամանակ «Բարսելոնան» 120 միլիոն եվրոյով Մադրիդի «Ատլետիկոյից» ձեռք էր բերել Անտուան Գրիզմանին։
Սա «Բլաուգրանայի» պատմության մեջ 7-րդ ամենաթանկ տրանսֆերն է։
Գորդոնը «Նյուքասլում» հանդես էր գալիս 2023թ. հունվարից` 152 խաղում գրանցելով 39 գոլ ու 28 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml