Սպերցյանը կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու տարբերակ ունի
«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում, տեղեկացնում է «Это футбол, брат!» տելեգրամյան ալիքը։
Գործակալ Տիմուր Գուրցկայան հայտնել է, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանի տեղափոխության վերաբերյալ առաջարկ է արել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի թոփ-3 ակումբներից մեկը։
Ստացած առաջարկի աշխատավարձի չափը գոհացրել է 25-ամյա ֆուտբոլիստին։ Սաուդյան ակումբն այժմ նրա տրանսֆերի հարցում պետք է բանակցի «Ցլերի» հետ։
Նշվում է, որ ռուսական ակումբի սեփականատեր Սերգեյ Գալիցկին պատրաստ է վաճառել Սպերցյանի տրանսֆերը, եթե ֆուտբոլիստն ինքը ցանկանա հեռանալ։
Սպերցյանը 2025/26 մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 42 խաղում խփել է 14 գոլ, կատարել 18 ասիստ։
Հավելենք, որ Պրո լիգայի ավարտված մրցաշրջանում լավագույն եռյակում եղել են համապաստախանաբար «Ալ Նասրը», «Ալ Հիլալը» և «Ալ Ահլին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, Տիմուր Գուրցկայա, տրանսֆերներ