Ինչպես տեղեկացնում է Միլանի «Ինտերի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» եզրային պաշտպան Էշլի Յանգի հետ։ Գործարքն, ըստ transfermakrt.com-ի, արժեցել է 1․5 մլն եվրո։ Կողմերի միջև կնքվել է 6 ամսվա պայմանագիր, իսկ այդ ժամանակահատվածի համար անգլիացի 34-ամյա խաղացողը կվաստակի 6 մլն եվրո։ Խաղացողը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Ավելին
Զագրեբի «Դինամոյի» եզրային կիսապաշտպան Դանի Օլմոն մոտ է «Միլան» տեղափոխվելուն։ Sportske Novosti-ի տեղեկություններով, «ռոսոներիները» խաղացողի համար կվճարեն 20+5 մլն եվրո։ Եվս 5 մլն եվրո խորվաթական ակումբը կստանա, եթե «Միլանը» հետագայում վաճառի Օլմոյի տրանսֆերը։ «Միլանը» 21-ամյա կիսապաշտպանի հետ համաձայնեցրել է նաև խաղացողի անձնական պայմանագիրը։ Իսպանացի խաղացողի պայմանագիրը նախատեսված կլինի մինչը 2025 թվականը, իսկ աշխատավարձը կկազմի 2,5 […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է անդալուսական «Սևիլիայի» պաշտոնական կայքը, ակումբը 20 մլն եվրոյի դիմաց ձեռք է բերել «Լեգանեսի» 22-ամյա հարձակվող Յուսուֆ Էն-Նեսերիին։ Ըստ transfermarkt-ի՝ կողմերի միջև պայմանագիրը կնքվել է 5 տարով՝ մինչև 2025 թվականը։ Սակայն, աշխատավարձի չափը չի նշվում։ Երիտասարդ հարձակվողը «Լեգանեսի» կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Ավելին
«Նապոլին» ավարտին է հասցրել «Սելտայի» 25-ամյա հենակետային կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոդկայի տրանսֆերը։ Այս մասին տեղեկացնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։ Նեապոլիտանական ակումբը 20+4 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը, իսկ Լոբոդկայի աշխատավարձը կկազմի 1․8 մլն եվրո։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է «Շալկե-04»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբը վարձակալել է «Բարսելոնայի» 20-ամյա կենտրոնական պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոյին։ Վարձակալությունը նախատեսված է մինչև մրցաշրջանի ավարտը, որի համար գերմանական ակումբը վճարելու է 1․5 մլն եվրո։ Մրցաշրջանի ավարտից հետո «Շալկեն» իրավունք կունենա 20+5 մլն եվրոյով գնել խաղացողի ամբողջական տրանֆերը։ Եթե գելզենկիրխենյան ակումբը գնի խաղացողի տրանսֆերը, ապա «Բարսելոնան» իրավունք […]
Ավելին
Ըստ Globoesporte-ի՝ կատալոնական «Բարսելոնան» ձեռք կբերի բրազիլական «Պալմեյրասում» հանդես եկող 21-ամյա կիսապաշտպան Մաթեուս Ֆերնանդեսի տրանսֆերը։ Ինչպես տեղեկացնում է աղբյուրը, կատալոնական ակումբի ղեկավարները պատրաստ են խաղացողի տրանսֆերի դիմաց վճարել 11 մլն եվրո։ 7 մլնը կվճարեն նախապես, իսկ մնացած 4-ը բոնուսների տեսքով։ Նշվում է, որ Ֆերնանդեշը կմնա «Պալմեյրասի» տրամադրության տակ այնքան ժամանակ, մինչև տրանսֆերը պաշտոնապես ձևակերպվի: Ֆերնանդեսն […]
Ավելին
Մադրիդի «Ռեալի» 20-ամյա դարպասապահ Անդրեյ Լունինը մինչը մրցաշրջանի վերջը վարձակալական հիմունքներով հանդես կգա Սեգունդան ներկայացնող «Ռեալ Օվյեդոյի» կազմում։ Երիտասարդ դարպասապահն ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Վալյադոլիդի» կազմում, սակայն «արքայական» ակումբը որոշել է ժամանակից շուտ դադարեցնել վարձակալությունը, քանի որ խաղացողը չէր ստանում բավարար խաղային պրակտիկա։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը «Վալյադոլիդի» կազմում չի մասնակցել որևէ […]
Ավելին
Լոնդոնի «Տոտենհեմը» և պորտուգալական «Պորտուն» համաձայնության են հասել հարձակվող Զե Լուիշի վարձակալության հարցով։ Գործարքով զբաղվել է պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է նաև լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի շահերը։ Այժմ անգլիական ակումբը Կաբո Վերդեի հավաքականի հարձակվողի համար պետք է ձեռք բերի աշխատանքի իրավունք։ Զե Լուիշը չունի Եվրամիության անձնագիր։ Այդ դեպքում Պրեմիեր լիգան պահանջում […]
Ավելին
Ինչպես տեղեկացնում է Լոնդոնի «Տոտենհեմի» մամլո ծառայությունը, ակումբը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարել է առաջին ձեռքբերումը։ Լոնդոնյան ակումբը 1․5 տարով վարձակալել է «Բենֆիկայի» 21-ամյա կիսապաշտպան Ժեդսոն Ֆերնանդեշին։ Վարձակալության ավարտին «շնաձկների» ղեկավարությունն իրավունք կունենան 60 մլն եվրոյով գնել խաղացողի ամբողջական տրանսֆերը։
Ավելին
Ինչպես տեղեկացնում է իտալական «Վերոնայի» պաշտոնական կայքը, ակումբը կես տարվա պայմանագիր է կնքել «Միլանի» 28-ամյա եզրային հարձակվող Ֆաբիո Բորինիի հետ։ Ըստ transfermarkt-ի` խաղացողը «Վերոնային» բաժին է հասել անվճար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի գործակալը աշխատում էր այն ուղղությամբ, որ խաղացողի պայմանագիրն ակումբի հետ խզվի, քանի որ Բորինին դժգոհ էր իր ներկա իրավիճակից։ 28-ամյա խաղացողը […]
Ավելին
1 26 27 28 29 30 34

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026