ԱԱ-2026. Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հայտացուցակը 📸
ԱԱ-2026. Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի հայտացուցակը 📸
28/05/2026 - 16:18

Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հուգո Բրոսը հրապարակել է ԱԱ-2026-ի համար նախատեսված հայտացուցակը։

Դարպասապահներ` Ռոնվեն Ուիլյամս («Մամելոդի Սանդաունս»), Ռիկարդո Գոս («Սիվելելե»), Սիֆո Չեյն («Օռլանդո Փայրեթս»)։

Պաշտպաններ` Խուլիսո Մուդաու, Օբրի Մոդիբա (երկուսն էլ` «Մամելոդի Սանդաունս»), Օլվետու Մախանյա («Ֆիլադելֆիա Յունիոն», ԱՄՆ), Բրեդլի Կրոս («Կայզեր Չիֆս»), Թաբանգ Մատուլուդի («Փոլկովանե Սիթի»), Նկոսինաթի Սիբիսի («Օռլանդո Փայրեթս»), Մբեկեզելի Մբոկազի («Չիկագո Ֆայր», ԱՄՆ), Իմե Օկոն («Հանովեր», Գերմանիա), Սամուկելե Կաբինի («Մոլդե», Նորվեգիա)։

Կիսապաշտպաններ` Թեբոհո Մոկոենա, Ջեյդեն Ադամս (երկուսն էլ` «Մամելոդի Սանդաունս»), Թալենտե Մբաթա («Օռլանդո Փայրեթս»), Յայա Սիթոլե («Տոնդելա», Պորտուգալիա)։

Հարձակվողներ` Օսվին Ապոլիս, Չեպանգ Մորեմի, Էվիդենս Մակգոպա, Ռելեբոհիլե Մոֆոկենգ (բոլորը` «Օռլանդո Փայրեթս»), Լայլ Ֆոսթեր («Բարնլի», Անգլիա), Իքրամ Ռեյներս, Թեմբա Զվանե (երկուսն էլ` «Մամելոդի Սանդաունս»), Թապելո Մասեկո (ԱԵԼ Լիմասոլ, Կիպրոս)։

Նախքան Մունդիալը «Բաֆանա Բաֆանան» մայիսի 29-ին ընկերական հանդիպում կանցկացնի Նիկարագուայի հավաքականի հետ։

Հարավաֆրիկացիներն աշխարհի 2026թ. առաջնության բացման խաղում հունիսի 11-ին կմրցեն Մեքսիմայի դեմ։

Ի դեպ, նույն խաղով մեկնարկել է նաև ԱԱ-2010-ը, որը կայանում էր հենց ՀԱՀ-ում։ Կողմերն այդ ժամանակ գրանցել են 1:1 հաշիվը։

Բրոսի գլխավորած թիմն ԱԱ-2026-ի A խմբում հունիսի 18-ին կմրցի նաև Չեխիայի, իսկ հունիսի 25-ին` Հարավային Կորեայի ազգային հավաքականի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026