«Ռեալ Մադրիդի» հարձակվող Էդեն Ազարը, հնարավոր է, ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը։ Ինչպես հայտնում է Foot Mercato-ն, բելգիացի վինգերի ծառայություններով հետաքրքրված է «Արսենալը», որը ցանկանում է վարձակալել 31-ամյա ֆուտբոլիստին։ Աղբյուրի փոխանցմամբ` «զինագործների» ղեկավարները հանդիպել են Ազարի ներկայացուցիչների հետ` քննարկելու վարձակալության մանրամասները։ Այդուհանդերձ, չնայած «Ռեալը» նույնպես ցանկանում է բաժանվել Ազարից, բելգիացի ֆուտբոլիստը մտադիր չէ […]
Ավելին
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի մեկնարկային խաղում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Գրանադայի» դեմ։ Հանդիպումը մեկնարկեց հիմնականում հավասար պայքարում, սակայն 23-րդ րոպեին Դարվին Մաչիսը հեռահար հիանալի հարվածով առաջ մղեց «Գրանադային»։ Հյուրերի ուրախությունը կարճ տևեց, քանի որ արդեն 32-րդ րոպեին տուգանայինի խաղարկումից հետո Դիեգո Կառլոսը հավասարեցրեց հաշիվը։ Նախքան ընդմիջման գնալը «Սևիլիան» կարող էր առաջ անցնել […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին. «Գնդակը չէր տեղաշարժվում։ «Նոու Կամպում» ամեն ինչ այլ կլինի, իսկ խոտածածկն` ավելի լավը։ Մեզ նույնպես նման աջակցություն է անհրաժեշտ, ինչպես այս մարզադաշտում էր։ Մթնոլորտն այստեղ պարզապես հիասքանչ էր։ Սակայն, […]
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբի ներկայացուցիչները նվազագույնը երկու անգամ հանդիպել են Լևանդովսկու գործակալ Պինի Զահավիի հետ, իսկ այդ հանդիպումները դրական ազդեցություն են թողել կողմերի վրա։ Բանն այն է, որ Զահավին ու «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան բավական ջերմ հարաբերություններ ունեն, ինչն էլ կարող […]
Ավելին
Ապրիլի 7-ին կայացան Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի դիմակայությունների առաջին հանդիպումները։ Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Լայպցիգ» 1:1 «Ատալանտա» «Այնտրախտ» 1:1 «Բարսելոնա» «Բրագա» 1:0 «Ռեյնջերս» «Վեսթ Հեմ» 1:1 «Լիոն» Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման հենց մեկնարկում` 4-րդ րոպեին, Ֆերրան Տորեսը կարող էր առաջ մղել կատալոնական ակումբին, սակայն տանտերերին փրկեց դարպասապահ Կևին Տրապը։ Որքան էլ զարմանալի է առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում հանդիպումն անցնում էր «Այնտրախտի» ֆուտբոլիստների թելադրանքով, ովքեր ավելի վտանգավոր էին գրոհում և ավելի շատ հարվածում։ Ամեն […]
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցում է «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման 66-րդ րոպեին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները գնդակը հիասքանչ խաղարկեցին, ինչի արդյունքում Ֆերրան Տորեսը հավասարեցրեց հաշիվը` այն դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Այնտրախտը» սեփական հարկի տակ մրցում է «Բարսելոնայի» դեմ։ Հանդիպման 48-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո «Այնտրախտի» հարձակվող Անսգար Կնաուֆը հեռահար հարվածով դարձավ հիանալի գոլի հեղինակ ու բացեց խաղի հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Ավելին
Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Բարսելոնան» Մայնի Ֆրանկֆուրտի «Դոյչե Բանկ Պարկ» մարզադաշտում հյուրընկալվելիս կմրցի «Այնտրախտի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «VivaroSports» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.
Ավելին
«Բարսելոնան» շարունակում է աշխատել «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն ձեռք բերելու ուղղությամբ։ Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, կատալոնական ակումբը պատրաստ է այդ գործարքում ներառել աջ պաշտպան Սերժինիո Դեստին ու փոխանակում առաջարկել «Բավարիային», որպեսզի նվազեցնի լեհ հարձակվողի արժեքը։ Հաղորդվում է, որ 2021 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ մյունխենյան ակումբը հետաքրքրված է եղել ամերիկացի պաշտպանի ծառայություններով, սակայն «բլաուգրանան» […]
Ավելին
1 369 370 371 372 373 799

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023