ԱԱ-2022. Հոլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Հոլանդիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

11/11/2022 - 16:02

Հոլանդիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Նարնջագույնների» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ռեմկո Պասվեր («Այաքս»), Յուսթին Բեյլո («Ֆեյենորդ»), Անդրի Նոպերտ («Հերենվեն»)

Պաշտպաններ – Վիրջիլ վան Դայկ («Լիվերպուլ», Անգլիա), Նաթան Ակե («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Դեյլի Բլինդ, Յուրիեն Թիմբեր (երկուսն էլ` «Այաքս»), Դենզել Դումֆրիս, Ստեֆան դե Վրեյ (երկուսն էլ` «Ինտեր», Իտալիա), Մաթիյս դե Լիխտ («Բավարիա», Գերմանիա), Տիրել Մալասիա («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ժերեմի Ֆրիմպոնգ («Բայեր», Գերմանիա)

Կիսապաշտպաններ – Ֆրենկի դե Յոնգ («Բարսելոնա», Իսպանիա), Տյոն Կոպմեյներս, Մարտեն դե Ռոն (երկուսն էլ` «Ատալանտա», Իտալիա), Սթիվեն Բերգեյս, Դևի Կլասեն, Կենեթ Թեյլոր, (բոլորն` «Այաքս»), Խավի Սիմոնս, Կոդի Գակպո (երկուսն էլ` ՊՍՎ)

Հարձակվողներ – Մեմֆիս Դեպայ («Բարսելոնա»), Վինսենթ Յանսեն («Անտվերպեն», Բելգիա), Լյուկ դե Յոնգ (ՊՍՎ), Սթիվեն Բերգվեյն («Այաքս»), Նոա Լանգ («Բրյուգե», Բելգիա), Վաութ Վեգորսթ («Բեշիկթաշ», Թուրքիա)

Հիշեցնենք, որ Հոլանդիայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է A խմբում և կմրցի Սենեգալի, Էկվադորի ու Քաթարի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023