ԱԱ-2022-ի` Իսպանիայի հավաքականի  հայտացուցակից  դուրս մնացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն` ըստ Marca-ի

ԱԱ-2022-ի` Իսպանիայի հավաքականի հայտացուցակից դուրս մնացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականն` ըստ Marca-ի

11/11/2022 - 22:26

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Ֆուրիա ռոխայի» հայտացուցակից դուրս են մնացել մի շարք անվանի ֆուտբոլիստներ։

Marca-ն, այդ ամենից ելնելով, կազմել է Իսպանիայի հավաքականի հայտացուցակից դուրս մնացած ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքական, որն ունի հետևյալ տեսքը.

Դարպասապահ – Կեպա Արիսաբալագա («Չելսի»)

Պաշտպաններ – Հեկտոր Բելերին («Բարսելոնա»), Սերխիո Ռամոս (ՊՍԺ), Ինիգո Մարտինես («Ատլետիկ Բիլբաո»), Մարկ Կուկուրելիա («Չելսի»)

Կիսապաշտպաններ – Տիագո Ալկանտարա («Լիվերպուլ»), Միկել Մերինո («Ռեալ Սոսիեդադ»), Ֆաբիան Ռուիս (ՊՍԺ), Սերխիո Կանալես («Բետիս»)

Հարձակվողներ – Ժերար Մորենո («Վիլյառեալ»), Յագո Ասպաս («Սելտա»)

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023