ԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Արգենտինայի հավաքականի վերջնական հայտացուցակը

11/11/2022 - 19:39

Արգենտինայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Խերոնիմո Ռուլի («Վիլյառեալ», Իսպանիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»)

Պաշտպաններ – Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել, Մարկոս Ակունիա (երկուսն էլ` «Սևիլիա», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալիա), Լիսանդրո Մարտինես («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Խուան Ֆոյթ («Վիլյառեալ»)

Կիսապաշտպաններ – Ռոդրիգո դե Պաուլ («Ատլետիկո Մադրիդ»), Լեանդրո Պարեդես («Յուվենտուս», Իտալիա), Ալեքսիս Մաքալիսթեր («Բրայթոն», Անգլիա), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Ալեխանդրո Պապու Գոմես («Սևիլիա»), Էնցո Ֆերնանդես («Բենֆիկա»), Էզեկվիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա)

Հարձակվողներ – Անխել Դի Մարիա («Յուվենտուս»), Լեո Մեսսի (ՊՍԺ, Ֆրանսիա), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես, Խոակին Կոռեա (երկուսն էլ` «Ինտեր», Իտալիա), Պաուլո Դիբալա («Ռոմա», Իտալիա), Նիկոլաս Գոնսալես («Ֆիորենտինա», Իտալիա)

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է B խմբում և կմրցի Լեհաստանի, Մեքսիկայի ու Սաուդյան Արաբիայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023