ԱԱ-2022. Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

ԱԱ-2022. Իսպանիայի հավաքականի վերջնական հայտացուցակը

11/11/2022 - 16:43

Իսպանիայի հավաքականի Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր ընդգրկվել են ԱԱ-2022-ի վերջնական հայտացուցակում։

«Ֆուրիա Ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ – Ունայի Սիմոն («Ատլետիկ Բիլբաո»), Ռոբերտ Սանչես («Բրայթոն», Անգլիա), Դավիդ Ռայա («Բրենթֆորդ», Անգլիա)

Պաշտպաններ – Դանի Կարվախալ («Ռեալ Մադրիդ»), Էրիկ Գարսիա, Ժորդի Ալբա (երկուսն էլ` «Բարսելոնա»), Էմերիկ Լապորտ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի», Անգլիա), Պաու Տորոս («Վիլյառեալ»), Խոսե Գայա, Ուգո Գիլիամոն (երկուսն էլ` «Վալենսիա»)

Կիսապաշտպաններ – Ռոդրի («Մանչեսթեր Սիթի»), Սերխի Բուսկետս, Պեդրի, Գավի (բոլորը` «Բարսելոնա»), Կոկե, Մարկոս Լյորենտե (երկուսն էլ` «Ատլետիկո Մադրիդ»), Կարլոս Սոլեր (ՊՍԺ, Ֆրանսիա)

Հարձակվողներ – Ալվարո Մորատա («Ատլետիկո Մադրիդ»), Անսու Ֆաթի, Ֆերրան Տորես (երկուսն էլ` «Բարսելոնա»), Պաբլո Սարաբիա (ՊՍԺ), Նիկո Վիլիամս («Ատլետիկ Բիլբաո»), Մարկո Ասենսիո («Ռեալ Մադրիդ»), Երեմի Պինո («Վիլյառեալ»), Դանի Օլմո («Լայպցիգ», Գերմանիա)

Հիշեցնենք, որ Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության շրջանակում ընդգրկված է E խմբում ու կմրցի Գերմանիայի, Ճապոնիայի ու Կոստա Ռիկայի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023