Կադիսի ֆուտբոլիստները` Վինիսիուսին. «Ո՞ւմ տեղն ես քեզ դրել` Պելեի՞»

Կադիսի ֆուտբոլիստները` Վինիսիուսին. «Ո՞ւմ տեղն ես քեզ դրել` Պելեի՞»

11/11/2022 - 15:29

Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթեց «Կադիսին»։

Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ն, հանդիպման ընդմիջմանը երկու թիմերի ֆուտբոլիստների միջև փոքրիկ միջադեպ է տեղի ունեցել։

Բանն այն է, որ հյուրերի ֆուտբոլիստներ Ֆալին, Ֆեդե Սան-Էմետորիոն և Իվան Ալեխոն դժգոհ են եղել «Ռեալի» վինգեր Վինիսիուսի պահվածքից ու մոտեցել են նրան` փորձելով հաշիվ մաքրել բրազիլացի հարձակվողից։

Աղբյուրի փոխանցմամբ` «Կադիսի» ֆուտբոլիստները հարց են տվել Վինիսիուսին.

«Ո՞ւմ տեղն ես քեզ դրել` Պելեի՞»։

Նշվում է, որ բարեբախտաբար, ամեն ինչ հարթվել է և կողմերի միջև բախում տեղի չի ունեցել։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023