Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալվելիս 1:5 հաշվով ջախջախիչ պարտություն կրեց «Վիլյառեալից»։ «Դեղին սուզանավից» դուբլ գրանցեց Այոզե Պերեսը, մեկական գոլ խփեցին Դանի Պարեխոն, Ժորժ Միկաուտաձեն ու Պապե Գեյեն։ «Ռոխիբլանլոսից» աչքի ընկավ Մարկ Պուբիլը։ Մադրիդյան գրանդի կազմում վերջին հանդիպումն անցկացրեց ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկու (212 գոլ) Անտուան Գրիզմանը։ Ֆրանսիացի հարձակվողը կարիերան կշարունակի […]
Ավելին
«Կրասնոդարի» ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության սուպեր եզրափակիչում Մոսվայի «Սպարտակից» կրած պարտությունից հետո խոսել է իր ապագայի մասին, տեղեկացնում է «Матч ТВ»-ն։ «Խաղից հետո միմյանց միայն աջակցող խոսքեր ենք ասել։ Մենք այն թիմերից ենք, որը միշտ ոսկե մեդալի համար է պայքարում, բայց ոչ միշտ է հնարավոր առաջին տեղը գրավել։ Միգուցե […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Ռոման» «Մարկ Անտոնիո Բենտեգոդի» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Վերոնային»։ «Ջալռոսիից» աչքի ընկան Դոնիել Մալենն ու Ստեֆան Էլ Շարավին։ Մալենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է «Ասթոն Վիլայից» վարձավճարով միացել հռոմեական ակումբին։ Նիդերլանդցի ֆուտբոլիստն Ա սերիայի 18 խաղում խփեց 14 գոլ` լավագույն ռմբարկուների պայքարում զիջելով միայն «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին (17)։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Վեսթ Հեմը» սեփական դաշտում 3:0 հաշվով հաղթեց «Լիդսին»։ «Մրճահարների» գոլերը խփեցին Վալենտին Կաստելյանոսը, Ջարոդ Բոուենը և Կալում Վիլսոնը։ Լոնդոնյան ակումբը, չնայած հաղթանակին, 39 միավորով զբաղեցրեց 18-րդ տեղը` 14 տարի անց դուրս մնալով ուժեղագույնների խմբից։ «Վեսթ Հեմը» Պրեմիեր լիգայում խաղում էր 2012/13 մրցաշրջանից։ «Լիդսը» 47 միավորով պայքարն ավարտեց 14-րդ տեղում։ […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Տոտենհեմը» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին»։ Լոնդոնյան ակումբի հաղթական գոլը 43-րդ րոպեին խփել է Ժոաու Պալինիան։ «Խթանները» 41 միավորով զբաղեցրել են 17-րդ տեղը` դժվարությամբ պահելով տեղն ուժեղագույնների խմբում։ «Էվերթոնը» 49 միավորով պայքարն ավարտեց 13-րդ տեղում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
«Բելգրանոն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Արգենտինայի չեմպիոն` հաղթելով առաջնության ամառային մրցաշարը` Ապերտուռան։ Ապերտուռայի փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում Կորդոբան ներկայացնող ակումբը 3:2 հաշվով թրիլերային հաղթանակ տարավ լեգենդար «Ռիվեր Փլեյթի» նկատմամբ։ Կորդոբայի «Մարիո Կեմպես» ստադիոնում կայացած խաղում «Ռիվերը» առավելության էր հասնում նախ` 1:0, ապա` 2:1, բայց Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը խաղավերջում տպավորիչ combeck արեց` գոլեր խփելով 85-րդ ու […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Կոմոն» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց «Կրեմոնեզեին»։ «Բիանկոբլուից» դուբլ գրանցեց թիմի ավագ Լուկաս Դա Կունյան, գոլ խփեցին նաև Խեսուս Ռոդրգիեսն ու Անաստասիոս Դուվիկասը։ Տանտերերի գոլը խփեց Ֆեդերիկո Բոնացոլին։ Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ բարձրացավ 4-րդ տեղ` պատմության մեջ առաջին անգամ նվաճելով Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ «Կրեմոնեզեն» 34 միավորով […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի վերջին` 38-րդ տուրում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց «Կալյարիից»։ «Ռոսոներիից» երկրորդ րոպեին հաշիվը բացեց Ալեքսիս Սալեմակերսը։ Թվում էր, թե Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ կտանի, բայց Ջենարո Բորելիի ու Խուան Ռոդրիգեսի գոլերի շնորհիվ comeback արեցին։ «Միլանը» պարտության հետևանքով մնաց 70 միավորով, 4-րդից նահանջեց 6-րդ տեղ ու չկարողացավ […]
Ավելին
«Տորենսեն» պատմության մեջ առաջին անգամ դարձավ Պորտուգալիայի գավաթակիր։ Միգել Տրալյաուի գլխավորած թիմը մրցաշարի եզրափակիչում, լրացուցիչ ժամանակը ներառյալ, 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Լիսաբոնի «Սպորտինգի» նկատմամբ։ «Տորենսեի» հաղթական գոլերը խփեցին Կեյվին Զոհին ու թիմի ավագ, 38-ամյա պաշտպան Ստոպիրան։ Վերջինն իր թիմին հաղթանակ պարգևեց 113-րդ րոպեին` աչքի ընկնելով 11-մետրանոցից։ «Առյուծներից» աչքի ընկավ Լուիս Սուարեսը։ «Տորենսեն» հանդես է […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին` 38-րդ տուրում «Լիվրեպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում ոչ-ոքի (1:1) գրանցեց «Բրենթֆորդի» հետ։ Մերսիսայդյան գրանդից հաշիվը բացեց Կյորտիս Ջոնսը, որին «Մեղուները» պատասխանեցին Կեյվին Շադեի դիպուկ հարվածով։ «Կարմիրենրի» կազմում վերջին հանդիպումն անցկացրին թիմի լեգենդներ Մոհամեդ Սալահն ու Էնդրյու Ռոբերտսոնը։ Սալահն ակումբում էր 2017թ. հուլիսից, որի կազմում 442 խաղում խփել է 257 գոլ, կատարել 123 […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026