Պաշտոնական. «Չելսին» աստղաբաշխական գումարով գնեց Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերը 🎥
«Չելսին» ձեռք է բերել «Ասթոն Վիլայի» կիսապաշտպան Մորգան Ռոջերսին, հայտնում է լոնդոնյան գրանդի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2033թ. հուլիսի 1-ը։
Transfermarkt-ի տվյալներով` «Ազնվականները» 23-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար «Առյուծներին» վճարել են 137 միլիոն եվրո։
«Չելսին» իրականացրել է ակումբի պատմության մեջ ամենաթանկարժեք տրանսֆերը` գերազանցելով Էնցո Ֆեռնանդեսի ռեկորդը։ Արգենտինացի կիսապաշտպանին ակումբը 2023թ. հունվարին «Բենֆիկայից» ձեռք էր բերել 121 միլիոն եվրոյով։
Ռոջերսի տեղափոխությունը նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մեջ երկրորդ ամենաթանկարժեք տրանսֆերն է` զիջելով միայն Ալեքսանդր Իսակի ռեկորդին։ Շվեդ հարձակվողի տրանսֆերը 2025թ. ամռանը «Լիվերպուլը» «Նյուքասլից» գնել էր 145 միլիոն եվրոյով։
Անգլիացի ֆուտբոլիստն «Ասթոն Վիլայում» հանդես էր գալիս 2024թ. փետրվարից, 125 խաղում գրանցել է 31 գոլ ու 29 ասիստ։
Ռոջերսը 2024թ. նոյեմբերից հրավիրվում է Անգլիայի ազգային հավաքական, որի կազմում անցկացրել է 22 հանդիպում` դառնալով 1 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ կիսապաշտպանը «Երեք առյուծների» հետ վերջերս մանսակցել է ԱԱ-2026-ին` դառնալով բրոնզե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBm