Էմանուել Մակրոնը Կիլիան Մբապեին նախընտրում է Կրիշտիանու Ռոնալդուից և Լիոնել Մեսիից։ Ֆրանսիայի նախագահի սոցցանցերի պաշտոնական էջերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ պատանի տղան նրան հարցնում է. «Ռոնալդո՞ւ, թե՞ Մեսի»։ Մակրոնը ժպիտով պատասխանում է. «Մբապե»։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml View this post on Instagram A post shared by Emmanuel Macron (@emmanuelmacron)
Ավելին
Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բելգրանոն» Կորդոբայի դերբիում մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Տալյերեսին»։ Հյուրերի հաղթական գոլը 48-րդ րոպեին խփել է Ֆրանսիսկո Գոնսալեսը։ «Բելգրանոյի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմի ավագ, Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ Ռիկարդո Զելինսկիի գլխավորած թիմը պայքարը կշարունակի մրցաշարի քառորդ եզրափակիչում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք […]
Ավելին
Գերմանիայի Բունդեսլիգայի 33-րդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 1:0 հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Մյունխենյան գրանդին 56-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Մայքլ Օլիսեն` մրակցի դարպասը գրավելով հեռահար անզուգական հարվածով։ «Ռեկորդ մայսթերը» 86 միավորով առաջին տեղում է, որն արդեն ապահովել է չեմպիոնությունը։ «Վոլֆսբուրգը» 26 միավորով 16-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:0 հաշվով հաղթեց «Բրենթֆորդին»։ «Քաղաքաբնակներից» երկրորդ խաղակեսում մեկական գոլ խփեցին Ժերեմի Դոկուն, Էրլին Հոլանդն ու Օմար Մարմուշը։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը 74 միավորով երկրորդ տեղում է։ Առաջնության առաջատար «Արսենալը» վաստակել է 76 միավոր։ «Բրենթֆորդը» 51 միավորով 8-րդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց «Լացիոյին»։ Հռոմում կայացած խաղում միլանյան գրանդից մեկական գոլ խփեցին Լաուտարո Մարտինեսը, Պետար Սուչիչն ու Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանն աչքի ընկավ երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն ավարտվող մրցաշրջանում խփեց 4-րդ գոլը։ «Ներաձուրին» 85 միավորով առաջին […]
Ավելին
Իտալիայի Ա սերիայի 36-րդ տուրում չեմպիոնությունն ապահոված «Ինտերը» մրցակցի դաշտում մրցում է «Լացիոյի» դեմ։ «Ներաձուրիից» 76-րդ րոպեին գոլ խփեց Հենրիխ Մխիթարյանը` հաշիվը դարձնելով 3:0։ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագն աչքի է ընկնում երկրորդ խաղում անընդմեջ։ 37-ամյա կիսապաշտպանը նախորդ տուրում էլ գրավել էր «Պարմայի» դարպասը։ Իտալիայի ավարտվող մրցաշրջանում Մխիթարյանը խփեց իր 4-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]
Ավելին
Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնդիլդ Ռոուդ» ստադիոնում մրցում է «Չելսիի» դեմ։ Մերսիսայդյան գրանդից 6-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաշիվը բացեց Ռայան Գրավենբերխը։ Նիդերլանդցի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում խփեց իր 5-րդ գոլը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
Ավելին
Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի 33-րդ տուրում Մոսկվայի «Ռոդինան» սեփական դաշտում 2:0 հաշվով հաղթել է «Չելյաբինսկին»։ Տանտերերից 87-րդ րոպեին աչքի է ընկել Արթուր Ղարիբյանը` դնելով հանդիպման վերջակետը։ Հայաստանի Մ21 հավաքականի հարձակվողը հարազատ ակումբի հիմնական թիմում խփել է առաջին գոլը։ 19-ամյա ֆուտբոլիստը մրցաշրջանի առաջին հատվածում վարձավճարով հանդես էր գալիս Կոստրոմայի «Սպարտակում», որի կազմում 16 խաղում 5 գոլ […]
Ավելին
Ժոզե Մոուրինիոն կարող է վերադառնալ Մադրիդի «Ռեալ», հաստատում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ «Արքայական ակումբը» մինչև 2028թ. հուլիսի 1-ը պայմանագիր է առաջարկել պորտուգալացի մասնագետին։ Բանակցություններում անձամբ ներգրավված է «Լոս Բլանկոսի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը, որը պատրաստ է վճարել «Բենֆիկայի» և 63-ամյա մարզչի պայմանագրով սահմանված 3 միլիոն եվրո հրաժարագինը։ «Յուրահատուկը» պորտուգալական ակումբից պայմանագրի երկարաձգման առաջարակ է ստացել, բայց […]
Ավելին
«Վուլվերհեմփթոնի» կիսապաշտպան Ժոաո Գոմեսը, մեծ հավանականությամբ, կարիերան կշարունակի Մադրիդի «Ատլետիլոյում», տեղեկացնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. գործարքը կարժենա 45 միլիոն եվրո։ Կողմերը պայմանագիր կստորագրեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2031թ. հուլիսի 1-ը։ 25-ամյա ֆուտբոլիստը նոր ակումբում կվաստակի տարեկան 4,5 միլիոն եվրո։ Գոմեսը «Վուլվերհեմփթոնում» հանդես է գալիս 2023թ. հունվարից, 128 խաղում խփել […]
Ավելին
Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
© Interfootball.am 2026