Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր «Սևիլիային»: Ռամոս Սանչես Պիսխուան ստադիոնում կայացավ ֆանտաստիկ հանդիպում, որում հաղթեց «Բարսելոնան» 4:2 հաշվով… հաղթեց կամային հատկանիշների և մեկ ֆուտբոլիստի շնորհիվ. նրա անուն, ազգանունն է Լիոնել Մեսսի: 22-րդ րոպեին լավ հակագրոհից հետո փորձառու Խեսուս Նավասը շատ դիպուկ էր՝ 1:0: Ընդամենը 4 րոպե անց Ռակիտիչի փոխանցումից հետո ֆանտաստիկ հարված կատարեց […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել է «Սևիլիային»: Հանդիպման 26-րդ րոպեին Ռակիտիչի փոխանցումից հետո ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել Լիոնել Մեսսին: Այդպիսով, Մեսսին հավասարեցրել է հաշիվը. ավելի վաղ գոլ էր խփել Խեսուս Նավասը:
Ավելին
Շվեյցարիայի Նյոն քաղաքում կայացած վիճակահանության արդյունքում հայտնի են դարձել Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի մրցակից զույգերը։ Այս փուլում կար մեկ բացառություն. Ռուսաստանի և Ուկրաինայի միջև եղած քաղաքական լարվածության պատճառով «Զենիթը» և «Կրասնոդարը» առանձնացվել էին Կիևի «Դինամոյի» հետ հանդիպելու հնարավորությունից։ Այսպիսով, 1/8 եզրափակչում իրար հետ կմրցեն. «Չելսի» – «Դինամո» Կ. «Այնտրախտ» – «Ինտեր» «Դինամո» Զ. – «Բենֆիկա» […]
Ավելին
ՈւԵՖԱ-ն հայտնել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի անունը։ Լավագույնի կոչմանն արժանացել է «Աթլետիկոյի» պաշտպան Դիեգո Գոդինը, ով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպմանը աչքի ընկավ խփած գնդակով։ Լավագույնի կոչմանը հավակնում էին նաև Ռահիմ Սթերլինգը («Մանչեսթեր Սիթի»), Տիագո Ալկանտարան («Բավարիա») և Ժեզոն Դենայերը («Լիոն»)։
Ավելին
Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն էմոցիոնալ է արձագանքել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ «Յուվենտուսի» դեմ հանդիպման ժամանակ Ալվարո Մորատայի գոլը չհաշվելու մրցավարների որոշմանը։ Երբ գերմանացի մրցավար Ֆելիքս Ցվայերը կրկնապատկերը դիտելուց հետո չի հաշվել Մորատայի գոլը, Սերեսոն լքել է «Վանդա Մետրոպոլիտանոյի» vip օթյակը։ 70-ամյա իսպանացին դժգոհ է եղել և ասել է, որ VAR-ը խայտառակություն է։ «Ատլետիկոյի» մյուս […]
Ավելին
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կիսվել է իր էմոցիաներով «Ատլետիկոյից» կրած պարտությունից հետո։ «20 օր։ 20 օր, որպեսզի պատրաստվենք մարտահրավերին, ապրենք և հաղթենք բոլորով միասին։ Մինչև վերջ։»,- գրել է Ալեգրին Twitter-ի էջում։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Յուվենտուս» – «Ատլետիկո» պատասխան խաղը կկայանա մարտի 12-ին:
Ավելին
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հերթական անգամ իր վրա է սևեռել իսպանական և միջազգային մամուլի ուշադրությունը: Իսպանացին անդրադարձել է մրցավարությանը, որից ըստ իրեն՝ մշտապես բողոքում են «Ռեալի» ֆուտբոլի և բասկետբոլի թիմերը: «Վերջին տարիներին այդպես հաճախ է լինում թե՛ բասկետբոլում, թե՛ ֆուտբոլում. նրանք («Ռեալը») դժոհում են մրցավարներից։ Իսկ հետո «Ռեալը» գալիս է «Վանդա Մետրոպոլիտանո», որտեղ նրանց օգնում […]
Ավելին
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ժիրոնային»: Հյուրերը կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Հանդիպման 25-րդ րոպեին Կազեմիրոն բացել է հաշիվը: 65-րդ րոպեին Ստուանին 11 մետրանոցից դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց Պորտուն խփել է հաղթական գոլը: Այս պարտությունից հետո Սոլարիի թիմը 45 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավոր:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Sky Sports-ին պատմել է, թե ինչու մի անգամ Գարեթ Բեյլը չի մասնակցել թիմային ընթրիքին։ «Ես ապրում եմ որպես մարդ, ով ծնվել և մեծացել է Մադրիդում։ Ես սնվում եմ ուշ ժամի և քնում եմ ուշ ժամի. դա այդպես է։ Մի անգամ մենք թիմով ընթրում էինք, բայց Բեյլը և Թոնի Կրոսը չներկայացան։ Նրանց […]
Ավելին
Mundo Deportivo-ն հայտնում է, որ թալանել են «Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգի տունը։ Ըստ տեղեկությունների՝ գողերը մտել են 31-ամյա ֆուտբոլիստի տուն, երբ նա մասնակցում էր Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը։ Հանցագործները տարել են փող և թանկարժեք զարդեր՝ ֆուտբոլիստին պատճառելով ընդհանուր արժողությամբ 300 հազար եվրոյի վնաս։
Ավելին
1 684 685 686 687 688 689

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023