Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալել էր «Ժիրոնային»: Հյուրերը կամային հաղթանակ տարան 2:1 հաշվով: Հանդիպման 25-րդ րոպեին Կազեմիրոն բացել է հաշիվը: 65-րդ րոպեին Ստուանին 11 մետրանոցից դիպուկ հարվածով հավասարեցրել է հաշիվը: 10 րոպե անց Պորտուն խփել է հաղթական գոլը: Այս պարտությունից հետո Սոլարիի թիմը 45 միավորով մնում է 3-րդ հորիզոնականում՝ առաջատար «Բարսելոնային» զիջելով 9 միավոր:
Ավելին
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Sky Sports-ին պատմել է, թե ինչու մի անգամ Գարեթ Բեյլը չի մասնակցել թիմային ընթրիքին։ «Ես ապրում եմ որպես մարդ, ով ծնվել և մեծացել է Մադրիդում։ Ես սնվում եմ ուշ ժամի և քնում եմ ուշ ժամի. դա այդպես է։ Մի անգամ մենք թիմով ընթրում էինք, բայց Բեյլը և Թոնի Կրոսը չներկայացան։ Նրանց […]
Ավելին
Mundo Deportivo-ն հայտնում է, որ թալանել են «Բարսելոնայի» կիսապաշտպան Քևին-Պրինց Բոատենգի տունը։ Ըստ տեղեկությունների՝ գողերը մտել են 31-ամյա ֆուտբոլիստի տուն, երբ նա մասնակցում էր Իսպանիայի առաջնության 24-րդ տուրի՝ «Վալյադոլիդի» դեմ հանդիպմանը։ Հանցագործները տարել են փող և թանկարժեք զարդեր՝ ֆուտբոլիստին պատճառելով ընդհանուր արժողությամբ 300 հազար եվրոյի վնաս։
Ավելին
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Վալյադոլիդին»: Գործող չեմպիոնը հաղթել է նվազագույն հաշվով: Հանդիպման 43-րդ րոպեին հյուրերը տուգանային հրապարակում խախտել են կանոնները գրոհին միացած Պիկեի նկատմամբ: Մրցավարը 11 մետրանոց է նշանակել, որը հստակ է իրացրել Լիոնել Մեսսին: Խաղի վերջնամասում՝ 85-րդ րոպեին դարձյալ տուգանային հրապարակում խախտում է եղել. այս անգամ Կոուտինյոյի նկատմամբ: Մեսսիի հարվածից հետո […]
Ավելին
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է այն մասին, թե իբր դիտավորյալ է դեղին քարտ ստացել Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Այաքսի» դեմ առաջին հանդիպման ժամանակ։ Մեջբերում Ռամոսի հետ Marca-ի հարցազրույցից -Սերխիո, չեք ցանկանո՞ւմ պարզաբանել այն, որ որոշները մեկնաբանում են Ձեր դեղին քարտը՝ որպես դիտավորությամբ որակազրկում։ -Դա ինձ շատ զարմացրեց, քանի որ իմ նպատակն էր խուսափել քարտից, […]
Ավելին
«Բարսելոնայի» և «Յուվենտուսի» առաջատարներ Լիոնել Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդուն շարունակում են արդյունավետ մրցաշրջան անցկացնել: «Ֆրոզինոնեի» հետ խաղում Ռոնալդուն գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել: Խփած գնդակի շնորհիվ պորտուգալացին 19 գոլով է գլխավորում Ա սերիայի ռմբարկուական մրցավազքը: Ոսկե գնդակի հնգակի դափնեկրի ակտիվում էլ կա 8 գոլային փոխանցում: Իսպանական Լա լիգայի ռմբարկուական մրցավազքն էլ գլխավորում է […]
Ավելին
«Բարսելոնան» նոր գլխավոր մարզչի փնտրտուքներ առաջիկայում չի իրականացնի: Կատալոնական ակումբը երկարաձգել է ներկայիս գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեի հետ պայմանագիրը: Մասնագետի նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը՝ ևս մեկ տարով ավելացնելու հնարավորությամբ,- հայտնում է ակումբի պաշտոնական կայքը: Հիշեցնենք, որ Վալվերդեն «Բարսելոնայի» մարզչական ղեկին է 2017 թվականի ամռանից: Նրա արդեն նախկին պայմանագիրը նախատեսված էր մինչև ընթացիկ […]
Ավելին
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականը: Sport.es-ը հայտնում է, որ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ պայմանագրի ժամկետը երկարացնելու հարցում: Պարբերականը հայտնում է, որ ակումբը մտադիր չէ երկարաձգել այն: Խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են մի շարք առաջատար ակումբներ: Ավելի վաղ 30-ամյա Իվանը հայտնել էր, որ «Բարսելոնայում» մնալու մեծ ցանկություն ունի: Կիսապաշտպանի հետ […]
Ավելին
Հոլանդական «Այաքսի» գործադիր տնօրեն Էդվին վան դեր Սարը «Ռեալի» հետ հանդիպումից առաջ որոշել է պատմել «Բարսելոնայի» հանդեպ ունեցած համակրանքի մասին։ –Պեպ Գվարդիոլան նշել է, որ վերջին տասնամյակի լավագույն թիմերը «Բարսելոնան», «Յուվենտուսը» և «Բավարիան» են։Դուք կիսո՞ւմ եք այդ կարծիքը։ -Այո, եթե խոսենք ազգային առաջնությունների մասին, իսկ Եվրոպայում լավագույնը «Ռեալն» է։Մի քանի տարի առաջ ես եղա «Սանտիագո […]
Ավելին
«ՊՍԺ»-ի հարձակվող Նեյմարը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Բրազիլացին Բարսելոնում դիմել է մի քանի բժիշկների, այդ թվում մասնագետների, ովքեր աշխատում են հենց «Բարսելոնայի» հետ, որի կազմում ժամանակին նա հանդես էր գալիս։ Չնայած «Բարսելոնայի» հետ բոնուսների վճարման պատճառով ընթացող դատական գործին՝ Նեյմարը շարունակում է կապ պահել ակումբի ֆուտբոլիստների և ղեկավարության հետ։ Բրազիլացին շատ լավ գիտի կապտանռնագույնների բժշկական […]
Ավելին
1 682 683 684 685 686

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023