Գվարդիոլա․ «ՄՅՈւ-ն, Բարսան ու Ռեալը հաղթում էին, քանի որ բոլորից շատ էին գումար ծախսում»

Գվարդիոլա․ «ՄՅՈւ-ն, Բարսան ու Ռեալը հաղթում էին, քանի որ բոլորից շատ էին գումար ծախսում»

06/03/2021 - 15:43

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է իր խոսքերն այն մասին, թե «Սիթիի» տպավորիչ հաղթարշավը կապված է մեծ ծախսերի հետ։

19-րդ անընդմեջ հաղթանակից հետո պատասխանելով հաջողության պատճառների մասին հարցին՝ Գվարդիոլան ասել է․ «Սիթին շատ փող ունի, որպեսզի գնի մի քանի անհավանական ֆուտբոլիստներ»։ Հիշեցնենք, որ այս պահին «քաղաքաբնակներն» անընդմեջ հաղթել են վերջին 21 խաղերում։

«Իրականում պատճառներն ավելի շատ են՝ շատ հզոր կազմակերպվածություն, հաճելի ու բարի մարդիկ, աշխատակիցներ, մարզչական շտաբ, ֆուտբոլիստներ։ Եթե խոսենք վերջին 4 տարիների թիմի հաջողությունների մասին, ապա պետք է փաստենք, որ դրա համար մեզ թոփ ֆուտբոլիստներ են պետք եղել։

Միջին կազմով կարող ես մեկ տիտղոս նվաճել, սակայն եթե ցանկանում ես հաղթել ավելի հաճախ, ապա քեզ պետք են ամենաբարձրակարգ ֆուտբոլիստներ, իսկ նրանք մեծ գումարներ արժեն։ Այսպես եմ պատկերացնում իրավիճակը։ Ես ճիշտն եմ ասել։

«Բավարիա» կամ «Բարսելոնա», Ռեալ», «Մանչեսթեր Յունայթեդ», կամ «Յուվենտուս», «Սելթիկ» կամ «Ռեյնջերս», որոնք բոլորից հաճախ են հաղթում Շոտլանդիայում․ այս բոլոր ակումբներն ավելի շատ փող ունեն մյուսների համեմատ։

Խոսակցություններն այն մասին, որ մենք հաղթում ենք փողի շնորհիվ, միշտ էլ կուղեկցեն մեզ։ Շատ լրագրողներ ասում են, որ մեր հաղթանակները պայմանավորված են փողով, և մենք ընդունում ենք, որ այդպես էլ կա։

Լրագրողները նույն կերպ վարվել են նաև այլ ակումբների հետ, որոնք մեզնից էլ շատ են ֆինանսական միջոցներ ունեցել։ Պետք է համակերպվել։

Մեզ աջակցում է հզոր կազմակերպություն, ակումբում հիանալի գործնական հարաբերություններ են բոլոր ոլորտներում, ինչն անհավանական է։ Ես չեմ խոսում միայն իմ մասին, այլ ամբողջ թիմի, որը հզոր մեքենա է։

30-40 տարի առաջ մենք թոփ ակումբ չէինք համարվում։ Որպեսզի հայտնվեինք այդ ցուցակում, պետք էր գումար ծախսել։ Նախկինում ՄՅՈւ-ն հաղթում էր բոլորից հաճախ, քանի որ բոլորից շատ էր գումար ծախսում։ «Բարսայում» ու «Ռեալում» նույն իրավիճակն էր»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում Manchester Evening News պարբերականը։

Հիշեցնենք, որ մանկունյական ակումբի հաջորդ մրցակիցը նրանց համաքաղաքացիներն են։ Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում կընդունի «մանչեսթեր Յունայթեդին»։ Հանդիպումը կկայանա մարտի 7-ին՝ Երևանի ժամանակով 20։30-ից սկսած։

Այս պահի դրությամբ Գվարդիոլայի սաները 27 հանդիպումներից հետո վաստակել են 65 միավոր և վստահորեն գլխավորում են ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 14 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականում գտնվող «Յունայթեդից»։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023