Ռեալը Մբապեի տրանսֆերի հարցում լուրջ մրցակից ունի

Ռեալը Մբապեի տրանսֆերի հարցում լուրջ մրցակից ունի

07/03/2021 - 17:44

Ինչպես տեղեկացնում է As-ը, «Լիվերպուլը» նույնպես միացավ ՊՍԺ-ի հարձակվեղ Կիլիան Մբապեի համար մղվող պայքարին։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ֆրանսիացու ծառայություններով հետաքրքված է նաև «Ռեալը»։

Մերսիսայդցիները ցանկանում են համոզել հարձակվողին, որպեսզի վերջինս տեղափախվի ԱՊԼ։ Չնայած կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված որոշակի ֆինանսական խնդիրների՝ «Լիվերպուլը» բավականաչափ միջոցներ ունի, որպեսզի կարողանա բավարարել 22- ամյա ֆուտբոլիստի պահանջները։

Մբապեի՝ «Լիվերպուլ» տեղափոխության կարևոր պատճառներից է նաև այն հանգամանքը, որ «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի և գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հարաբերությունները շարունակում են լարված մնալ։

Հաղորդվում է, որ եգիպտացին կարիերայի այս հատվածում ծանր պահեր է ապրում և արդեն մի քանի ամիս է, ինչ լարված հարաբերություններ ունի մարզչի հետ։ Լարվածության գագաթնակետին հասավ վերջերս, երբ Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի «Չելսիի» դեմ տնային խաղում։ Այդ հանդիպման 62-րդ րոպեին Սալահը փոխարինվեց և չկարողացավ զսպել իր էմոցիաները՝ ակնհայտ դժգոհելով փոխարինվելու փաստից։

Ամեն դեպքում, եթե Սալահը հեռանա «Լիվերպուլից», ապա անգլիական ակումբը առավելություն կստանա Մբապեի համար պայքարում։ Առաջին հերթին խոսքը ֆինանսական մասին է վերաբերում, քանի որ եգիպտացու վաճառքից ակումբը մեծ գումար կարող է վաստակել, բացի այդ, Սալահը մերսիսայդյան ակումբում տարեկան ավելի քանի 12 մլն եվրո է վաստակում։

Այս ամենը «Ռեալում» շատ լավ գիտակցում են և ցանկանում են Մբապեին համոզել տեղափոխվել իրենց ակումբ՝ ներկայացնելով նրա հետ կապված ծրագիր։ «Սերուցքայինները» ցանկանում են Մբապեին դարձնել իրենց աստղը։

Հավելենք, որ ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կիլիան Մբապեն մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 25 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023