Author Archives: Miqayel

Բրազիլիա – Հարավային Կորեա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր 🎥

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Բրազիլիայի հավաքականը Դոհայի «974» մարզադաշտում կմրցի Հարավային Կորեայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Լիվակվոիչի բենեֆիսը. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Ճապոնիային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Էլ Վակրայում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի ու Խորվաթիայի հավաքականները։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «սամուրայներն» ավելի լավ տեսք ունեին և նախքան ընդմիջում 43-րդ րոպեին Դայզեն Մաեդայի ջանքերով բացեցին հաշիվը։ Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նախաձեռնողի դերում Զլատկո Դալիչի սաներն էին, ովքեր 55-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց […]

ԱԱ-2022. Ճապոնիա – Խորվաթիա հանդիպումը կշարունակվի լրացուցիչ ժամանակ 🎥

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականը մրցում է Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման հիմնական ժամանակից հետո կողմերը չեն պարզել հաղթողին. գրանցվում է 1:1 հաշիվը։ Նախ 43-րդ րոպեին «սամուրայներին» առաջ մղեց Դայզեն Մաեդան, իսկ Զլատկո Դալիչի թիմի կազմից 55-րդ րոպեին աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Այսպիսով, կողմերը հանդիպումը կշարունակեն լրացուցիչ ժամանակում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Անգլիական գրանդն ավարտին է հասցրել Քրիստֆեր Նկունկուի գործարքը

«Լայպցիգի» և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Քրիստոֆեր Նկունկուն կարիերան կշարունակի «Չելսիի» կազմում։ Ինչպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, «ազնվականներն» ավարտին են հասցրել այս գործարքը, որի դիմաց «ցլերին» վճարելու են 70 մլն եվրո, իսկ 25-ամյա ֆուտբոլիստը մոր ակումբի հետ կկնքի 5 տարվա պայմանագրի` մինչև 2028 թ. հունիսի 30-ը։ Նշվում է, որ Նկունկուն լոնդոնյան ակումբի շարքերը համալրելու է […]

Ճապոնիա – Խորվաթիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի հավաքականն Էլ Վակրայում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք» հեռուստաընկերության եթերով կամ այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է նոր ակումբ ունենալուն

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շատ մոտ է նոր ակումբ ունենալուն։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։ Սպասվում է, որ Ռոնալդուի […]

Բարսելոնան, հնարավոր է, հրաժարվի Լեսթերի աստղին ձեռք բերելու մտքից

«Բարսելոնան» մտադիր է ամպարնդել հենակետայի կիսապաշտպանի գոտին։ Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «բլաուգրանան» հետաքրքրված է «Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսի ծառայություններով։ Այդուհանդերձ, աղբյուրի փոխանցմամբ, չնայած կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին անձամբ ցանկանում է իր թիմում տեսնել հենց բելգիացի ֆուտբոլիստին, «կապտանռնագույնների» ղեկավարությունը, հնարավոր է, հրաժարվի նրան ձեռք բերելու մտքից։ Խնդիրն այն է, որ 25-ամյա ֆուտբոլիստը հետաքրքրված չէ կարիերան […]

Մբապե. «ԱԱ-2022-ն իմ երազանքի մրցաշարն է»

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին` դուրս նվաճելով քառորդ եզրափակիչի ուղեգիր։ Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «եռագույնների» հարձակվող Կիլիան Մբապեն, ով ընթացիկ մունդիալի ժամանակ առաջին անգամ է մամուլի ասուլիս տվել. «Գիտեմ` մարդկանց մոտ հարց է առաջացել, թե ինչու ես չէի մասնակցում ասուլիսներին։ Նախ և առաջ բոլոր ներկաներին ցանկանում եմ ասել` […]

Մեսսին նշել է, թե որ հավաքականներն են ԱԱ-2022-ի ֆավորիտները

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լեո Մեսսին Ole-ին տված հարցազրույցի ժամանակ նշել է, թե որ հավաքականներն են ԱԱ-2022-ի ֆավորիտները. – Հետևո՞ւմ եք այլ հավաքականների խաղերին։ – Այո, իհարկե, մենք հետևում ենք աշխարհի առաջնությանը, և եթե ստացվում է, դիտում ենք մյուս հավաքականների խաղերը։ Ինչպես ես ասել ասել եմ մրցաշարի մեկնարկից առաջ, Բրազիլիան շատ լավ է խաղում։ […]

Մբապեն գերազանցել է Պելեի, Էյսեբիոյի և Գերդ Մյուլլերի տպավորիչ ռեկորդները

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիան 3:1 հաշվով հաղթեց Լեհաստանին։ Հանդիպման հերոս դարձավ «եռագույնների» հարձակվող Կիլիան Մբապեն, ով խփեց երկու գոլ և կատարեց մեկ գոլային փոխանցում։ 23-ամյա ֆուտբոլիստն աշխարհի առաջնությունների շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցրել է 9-ի։ Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Մբապեն դարձել է մունդիալների պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով մրցաշարի շրջանակում խփել է 8 […]

1 976 977 978 979 980 2,105