Լիվակվոիչի բենեֆիսը. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Ճապոնիային`  դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

Լիվակվոիչի բենեֆիսը. Խորվաթիան 11-մետրանոցներով հաղթեց Ճապոնիային` դուրս գալով ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ🎥

05/12/2022 - 21:44

ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Էլ Վակրայում միմյանց դեմ մրցեցին Ճապոնիայի ու Խորվաթիայի հավաքականները։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած առաջին կեսում «սամուրայներն» ավելի լավ տեսք ունեին և նախքան ընդմիջում 43-րդ րոպեին Դայզեն Մաեդայի ջանքերով բացեցին հաշիվը։

Երկրորդ կեսում հակառակ պատկերն էր. նախաձեռնողի դերում Զլատկո Դալիչի սաներն էին, ովքեր 55-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Իվան Պերիշիչը։

63-րդ րոպեին հեռահար հուժկու հարվածով փորձեց աչքի ընկնել Լուկա Մոդրիչը, սակայն ծագող արևի երկրի ներկայացուցիչներին փրկեց դարպասապահ Սուիչի Գոնդան։

Հանդիպման վերջնամասն անցավ իներտ պայքարում, ինչի հետևանքով կողմերը հիմնական ժամանակում այլևս գոլեր չխեցին. այն ավարտվեց 1:1 հաշվով։

Հանդիպման լրացուցիչ ժամանակում երկու հավաքականների մոտ էլ արդեն նկատվում էր հոգնածություն. կողմերը զգուշավոր տեսք ունեին` չցանկանալով ռիսկի դիմել։

Լրացուցիչ ժամանակի վտանգավոր պահերից կարելի է առանձնացնել միայն 105-րդ րոպեին ճապոնացիների լատերալ Կաորու Միտոմայի հարվածը, ինչից հետո խորվաթներին փրկեց դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը։

Լրացուցիչ ժամանակում նույնպես գոլերի ականատես չեղանք. կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։

Վիճախաղում ավելի դիպուկ գտնվեցին Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 3:1 հաշվով։

Հարվածաշարի ժամանակ փայլեց «շախմատայինների» դարպասապահ` հետ մղելով 3 հարված։

Այսպիսով, Զլատկո Դալիչի թիմը դուրս եկավ ԱԱ-2022-ի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Բրազիլիա – Հարավային Կորեա դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023