Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է նոր ակումբ ունենալուն

Կրիշտիանու Ռոնալդուն շատ մոտ է նոր ակումբ ունենալուն

05/12/2022 - 16:44

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այժմ գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում, շատ մոտ է նոր ակումբ ունենալուն։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, 37-ամյա ֆուտբոլիստն, ամենայն հավանակությամբ, կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև կնքվելու է 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։

Սպասվում է, որ Ռոնալդուի տարեկան աշխատավարձը կկազմի 200 մլն եվրո, որը ներառելու է նաև տարբեր հավելավճարներ։

Նշվում է, որ եթե այս գործարքը կայանա պորտուգալացի հարձակվողը կդառնա մոլորակի ամենաբարձր վարձատրվող մարզիկը։

Ռոնալդուի` «Ալ Նասր» տեղափոխության մասին լուրը հաստատում է նաև ինսայդեր Նիկոլո Սկիրան, ով Twitter-ի իր միկրոբլոգում գրում է, որ Էր Ռիյադը ներկայացնող ակումբը վստահ է, որ առաջիկա օրերին ավարտին կհասցնի այս գործարքը։

Ինսայդերը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը մտադիր է եղել կարիերան շարունակել եվրոպական թոփ ակումբներից մեկում, սակայն այդպես էլ որևէ պաշտոնական առաջարկ չի ստացել։

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն սույն թվականի նոյեմբերի 22-ից գտնվում է ազատ գործակալի կարգավիճակում։

Նրա վերջին ակումբը եղել է «Մանչեսթեր Յունայթեդը», որը Ռոնալդուի` բրիտանացի աշխարհահռչակ լրագրող Պիրս Մորգանին տված սկանդալային հարցազրույցից հետո խզել է նրա հետ գործող պայմանագիրը։

Հավելենք, որ «Ալ Նասրը» Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 խաղից հետո վաստակել է 19 միավոր և 16 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը։

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը ներկայացնող ակումբը մարզում է ֆրանսիացի անվանի մասնագետ Ռուդի Գարսիան, իսկ ակումբում են հանդես գալիս Դավիդ Օսպինայի, Անդերսոն Տալիսկայի և Լուիս Գուստավոյի պես ֆուտբոլիստներ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023