Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց միջազգային կարիերան

Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց միջազգային կարիերան

07/12/2022 - 15:37

Բելգիայի հավաքականի ավագ Էդեն Ազարն Instagram-ի իր էջում գրառում է կատրել` հայտարարելով միջազգային կարիերան ավարտելու մասին.

«Այսօր հերթական էջը թերթելու ժամանակն է։ Շնորհակալ եմ ձեր սիրո և աջակցության, այն երջանկության համար, որը մենք կիսում ենք 2008 թվականից։

Ես որոշել եմ հավաքականում ավարտել կարիերաս։ Շատ կկարոտեմ»,- գրել է 31-ամյա ֆուտբոլիստը։

Հավելենք, որ Էդեն Ազարը «կարմիր սատանաների» կազմում նորամուտը նշել է դեռևս 17 տարեկանում` 2008 թ. նոյեմբերի 19-ին Լյուքսեմբուրգի դեմ կայացած ընկերական խաղում (1:1)։

Ազարը 2015 թվականից եղել է Բելգիայի մշտական ավագը, որի կազմում անցկացրած 126 խաղում, դարձել է 33 գոլի և 36 գոլային փոխանցման հեղինակ։

ԱԱ-2018-ի ժամանակ Ազարը Բելգիայի հավաքականի կազմում դարձել է բրոնզե մեդալակիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023