ԿԼ որակավորման առաջին փուլ. Փյունիկն իմացավ իր մրցակցին
ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 2023/24 խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև «Փյունիկը», որը վիճակահանության արդյունքում մրցակից ստացավ «Նարվա Տրանսին» (Էստոնիա) Նշենք, որ դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 13-ին, պատասխան խաղը` հուլիսի 20-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am