Պաշտոնական. Քրիստոֆեր  Նկունկուն տեղափոխվեց Չելսի

Պաշտոնական. Քրիստոֆեր Նկունկուն տեղափոխվեց Չելսի

20/06/2023 - 14:13

Ինչպես տեղեկացնում է «Չելսիի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Լայպցիգի» հարձակվող Քրիստոֆեր Նկունկուին։

«Ազնվականները» գործարքի դիմաց «ցլերին» վճարել են 65 մլն եվրո, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստի հետ կնքել են 6 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2029 թ. հունիսի 30-ը։

25-ամյա ֆուտբոլիստը «Լայպցիգի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից` անցկացրած 172 խաղում դառնալով 70 գոլի և 56 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023