Author Archives: Miqayel

Բրահիմ Դիասը շուտով կփոխի ֆուտբոլային քաղաքացիությունը

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը շուտով կփոխի ֆուտբոլային քաղաքականությունն ու հանդես կգա Մարոկկոյի հավաքականում։ Աղբյուրի փոխանցմամբ` կողմերը զբաղվում են 24-ամյա ֆուտբոլիստի քաղաքացիության փոփոխության փաստաթղթային հարցերով, որն արդեն վերջնական փուլում է։ Սպասվում է, որ Դիասը շուտով նորամուտը կնշի Մարոկկոյի հավաքականի կազմում և կմասնակցի նաև 2024 թ. հունվար-փետրվար ամիսներին Կոտ դ’Իվուարում կայանալիք Աֆրիկայի […]

Տիբո Կուրտուան խոսել է իր առողջական վիճակի և ապաքինման ընթացքից

«Ռեալ Մադրիդի» և Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր առողջական վիճակի և ապաքինման ընթացքից. «Ապաքինումս շատ լավ է ընթանում։ Այժմ հենակներ չեմ օգտագործում։ Արդեն կարողանում եմ ինքնուրույն քայլել և աշխատել։ Հուսով եմ` դաշտ վերադառնալ շատ շուտով»,- մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Հիշեցնենք, որ միջմրցաշրջանային հատվածում 31-ամյա դարպասապահը ծանր վնասվածք է ստացել` պատռելով ծնկի […]

Գյունդողան. «Բարսան կարող է հասնել մինչև ՉԼ եզրափակիչ և, նույնիսկ, հաղթել այն»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը կարծում է, որ «բլաուգրանան» ի զորու է հաղթել Չեմպիոնների լիգան. «Մենք կարող ենք շատ լավ ֆուտբոլ խաղալ և մրցել աշխարհի լավագույնների դեմ։ Մենք երկար կմնանք պայքարում, եթե չմտածենք այն արդյունքների մասին, որոնք ցանկանում ենք գրանցել, և եթե հետևողականորեն խաղից խաղ առաջ շարժվենք։ Մեզ ժամանակ է հարկավոր, պետք է շատ հանդիպումների միասին […]

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը ռասիստական սկանդալի պատճառով հեռացվել է ֆրանսիական ակումբից

Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Բերնար Կազոնին լուրջ խնդրի առջև է կանգնել։ 62-ամյա մասնագետը, ով 2023 թ. հուլիսից մարզում էր ֆրանսիական Լիգա-3-ը ներկայացնող «Օրլեանը», հայտնվել է ռասիստական սկանդալում։ Ինչպես տեղեկացնում է Get French Football News-ը, Կազոնին Լիգա 3-ի 7-րդ տուրում «Շատորուի» դեմ կայացած հանդիպումից (2:2) հետո իր ֆուտբոլիստներին ասել է հետևյալը. «Նրանք ավելի հիմար չեն, […]

Պաշտոնական. Եվրո-2028-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, Եվրո-2032-ը` Իտալիայում և Թուրքիայում

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Եվրո-2028-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։ Ակնկալվում է, որ հանդիպումները կանցկացվեն Բելֆաստում (Հյ. Իռլանդիա), Քարդիֆում (Ուելս), Դուբլինում (Իռլանդիա), Գլազգոյում (Շոտլանդիա), Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Լոնդոնում, Մանչեսթերում և Նյուքասլում (բոլորն` Անգլիա)։ Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ Եվրո-2032-ը կանցկացվի Իտալիայում և Թուրքիայում։ Երկու երկրները հանդիպումերն անցկացնելու համար ներկայացրել են 20 մարզադաշտ։ […]

France Football-ը ներկայացրել է, թե ինչպես է Բենզեմային հայտնել «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին🎥

Հեղինակավոր France Football պարբերականը Instagram-ի պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով, թե ինչպես է 2022 թվականին գլխավոր խմբագիր Պասկալ Ֆերեն հեռախոսազանգի միջոցով Կարիմ Բենզեմային հայտնել «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին. – Դու որևէ գաղափար ունե՞ս, թե ինչի եմ քեզ զանգահարել։ – Ասացե՛ք, խնդրեմ։ – Բարի գալուստ «Ոսկե գնդակի» դափնեկիրների ընտանիք։ – Հիասքանչ է։ Ժամանակ է […]

Որոշվում է ամեն ինչ. Հայաստանի հավաքականին հաղթանակ է հարկավոր ամեն գնով🎥

Interfootball-ը ներկայացնում է «FootGoal» հաղորդաշարի նոր թողարկումը` նվիրված Եվրո-2024-ի որակավորման փուլի 7-րդ տուրում կայանալիք Լատվիա – Հայաստան հանդիպմանը։ Հաճելի դիտում։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց կարիերան

«Չելսիի», «Ռեալ Մադրիդի», «Լիլի» և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին. «Դուք պետք է լսեք ինքներդ ձեզ և ճիշտ պահին ասեք` «վերջ»: 16 տարի և ավելի քան 700 խաղ անցկացնելուց հետո ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։ Ես կարողացա իրականացնել իմ երազանքը` խաղացի և զվարճացա աշխարհի բազմաթիվ մարզադաշտերում: Իմ […]

Գվարդիոլան նշել է, թե ով է եղել իր ամենատաղանդավոր խաղընկերը

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան նշել է, թե ով է եղել իր ամենատաղանդավոր խաղընկերը. «Կարծում եմ` տաղանդավոր ֆուտբոլիստներ կան ամենուր, այդ թվում՝ Իտալիայում։ Միանշանակ Ռոբերտո Բաջոն այն մեծագույն տաղանդն է, ում հետ երբևէ խաղացել եմ։ Տաղանդը հնարավոր չէ զարգացնել տանը՝ օգտագործելով սոցիալական ցանցերը։ Տաղանդը զարգանում է տքնաջան աշխատելու շնորհիվ, նույնսիկ, եթե սխալներ ես թույլ […]

Transfermarkt-ը թամացրել է ԱՊԼ-ում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները

Հեղինակավոր Transfermarkt կայքը հոկտեմբերի 9-ին թարմացրել է անգլիական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։ Տրանսֆերային արժեքի ամենաշատ աճ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Ամենաշատ տրանսֆերային արժեքի կորուստ գրանցել են հետևյալ ֆուտբոլիստները. Նշենք, որ հերթական թարմացման արդյունքում Պրեմիեր լիգայում հանդես եկող ևս երկու ֆուտբոլիստի` Ռոդրիի («Մանչեսթեր Սիթի») և Դեկլան Ռայսի («Արսենալ») տրանսֆերային արժեքները գերազանցել է 100 […]

1 720 721 722 723 724 2,107