Պաշտոնական.  Եվրո-2028-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, Եվրո-2032-ը` Իտալիայում և Թուրքիայում

Պաշտոնական. Եվրո-2028-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, Եվրո-2032-ը` Իտալիայում և Թուրքիայում

10/10/2023 - 23:40

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը հայտնում է, որ Եվրո-2028-ը կանցկացվի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում։

Ակնկալվում է, որ հանդիպումները կանցկացվեն Բելֆաստում (Հյ. Իռլանդիա), Քարդիֆում (Ուելս), Դուբլինում (Իռլանդիա), Գլազգոյում (Շոտլանդիա), Բիրմինգհեմում, Լիվերպուլում, Լոնդոնում, Մանչեսթերում և Նյուքասլում (բոլորն` Անգլիա)։

Բացի այդ, հայտնի է դարձել նաև, որ Եվրո-2032-ը կանցկացվի Իտալիայում և Թուրքիայում։

Երկու երկրները հանդիպումերն անցկացնելու համար ներկայացրել են 20 մարզադաշտ։ 2026 թ. հոկտեմբերին ՈՒԵՖԱ-ն պետք է դրանցից ընտրի 10-ը։ Յուրաքանչյուր երկիր կունենա 5-ական մարզադաշտ մրցաշարի հանդիպումներն անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ն անցկացվելու է Գերմանիայում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023