Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց կարիերան

Պաշտոնական. Էդեն Ազարն ավարտեց կարիերան

10/10/2023 - 13:52

«Չելսիի», «Ռեալ Մադրիդի», «Լիլի» և Բելգիայի հավաքականի նախկին հարձակվող Էդեն Ազարը հայտարարել է կարիերան ավարտելու մասին.

«Դուք պետք է լսեք ինքներդ ձեզ և ճիշտ պահին ասեք` «վերջ»: 16 տարի և ավելի քան 700 խաղ անցկացնելուց հետո ես որոշել եմ ավարտել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերաս։

Ես կարողացա իրականացնել իմ երազանքը` խաղացի և զվարճացա աշխարհի բազմաթիվ մարզադաշտերում: Իմ կարիերայի ընթացքում ես բախտ եմ ունեցել հանդիպել մի քանի հիանալի մասնագետների, մարզչական շտաբների և թիմակիցների. շնորհակալություն բոլորիդ այս հիանալի ժամանակների համար, ես կկարոտեմ բոլորիդ:

Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն ակումբներին, որոնց կազմում խաղացել եմ՝ «Լիլին», «Չելսիին» և «Ռեալին»։

Շնորհակալություն եմ հայտնում նաև Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիային՝ ինձ ազգային հավաքական հրավիրելու համար:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ ընտանիքին, ընկերներին, խորհրդատուներին և այն մարդկանց, ովքեր կողքիս են եղել լավ և վատ ժամանակներում:

Վերջապես, մեծ շնորհակալություն եմ հայտնում ձեզ` իմ երկրպագուներին, ովքեր հետևել են ինձ այս տարիների ընթացքում։ Դուք միշտ աջակցել եք ինձ` անկախ այն հանգամանքից, թե որ ակումբում եմ հանդես եկել։

Այժմ ժամանակն է վայելել սիրելիների ընկերակցությունը և նոր փորձառություններ ձեռք բերել: Շուտով կհանդիպենք խաղադաշտից դուրս»,- գրել է Ազարն Instagram-ի իր էջում։

Հավելենք, որ Ազարը կարիերայի ընթացքում անցկացրել է 749 հանդիպում` դառնալով 200 գոլի և 193 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023