Հայաստանի հավաքականն անատամ խաղով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային 🎥
Հայաստանի հավաքականը Ստրումիցայում հյուրընկալվելիս ընկերական հանդիպում անցկացրեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու հետ։ Ցավոք, Ալեքսանդր Պետրակովի թիմը գրեթե ողջ հանդիպման ընթացքում ոչնչով աչքի չընկավ` պարտվելով 1:3 հաշվով։ Հյուսիսմակեդոնացիների գոլերը խփեցին Ալեքսանդր Տրայկովսկին, Միլան Ռիստովսկին ու Էրդոն Դաչին։ Հայաստանի հավաքականի միակ գոլը խփեց Էդուարդ Սպերցյանն` աչքի ընկնելով 90+4-րդ րոպեին, երբ արդեն ամեն ինչ վճռված էր։ Հավելենք, որ Հայաստանի […]