Ռոնալդուն կրկին փայլում է. Պորտուգալիան ջախջախեց Բոսնիային 🎥

Ռոնալդուն կրկին փայլում է. Պորտուգալիան ջախջախեց Բոսնիային 🎥

17/10/2023 - 01:13

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ։

Հանդիպման առաջին կեսում «սելեսաոն» պարզապես դաս տվեց մրցակցին և 5 անպատասխան գնդակ ուղարկեց Իբրահիմ Շեհիչի պաշտպանած դարպասը։

Պորտուգալացիների կազմից կրկին փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։

Ռոբերտո Մարտինեսի թիմից մեկական գոլ էլ խփեցին Բրունու Ֆերնանդեշը, Ժոաու Կանսելուն ու Ֆոաու Ֆելիքսը։

Երկրորդ կեսում այլևս գոլեր չգրանցվեցին. Պորտուգալիան հաղթեց 5:0 հաշվով։

J խմբում կայացել է ևս երկու հանդիպում.

Լյուքսեմբուրգ 0:1 Սլովակիա

Իսլանդիա 4:0 Լիխտենշտեյն

8-րդ տուրից հետո խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Պորտուգալիա – 24 միավոր
  2. Սլովակիա – 16
  3. Լյուքսեմբուրգ – 11
  4. Իսլանդիա – 10
  5. Բոսնիա – 9
  6. Լիխտենշտեյն – 0
# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023