Դրամա Աթենքում. Նիդեռլանդները 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Հունաստանի դեմ խաղում🎥

Դրամա Աթենքում. Նիդեռլանդները 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Հունաստանի դեմ խաղում🎥

17/10/2023 - 00:56

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Նիդեռլանդների հավաքականը B խմբի շրջանակում Աթենքում մրցեց Հունաստանի ընտրանու դեմ։

Համառ պայքարում ընթացած խաղում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. «նարնջագույնները» հաղթեցին 1:0 հաշվով։

Ռոնալդ Կումանի թիմին հաղթանակ պարգևեց 90+3-րդ րոպեին Վիրջիլ վան Դայկի իրացրաց 11-մետրանոցը։

Նշենք, որ հոլանդացիները 28-րդ րոպեին արդեն հարվածել էին 11-մետրանոցից, սակայն Վութ Վեգորսթը չկարողացավ գոլի հեղինակ դառնալ. հույներին փրկեց դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսը։

B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ջիբրալթար 0:4 Իռլանդիա

8-րդ տուրից հետո խմբի մրցաշարային աղյուսակն ստացավ հետևյալ տեսքը.

  1. Ֆրանսիա (անցկացրած 6 խաղ) – 18 միավոր
  2. Նիդեռլանդներ (անցկացրած 6 խաղ) – 12
  3. Հունաստան (անցկացրած 7 խաղ) – 12
  4. Իռլանդիա (անցկացրած 7 խաղ) – 6
  5. Ջիբրալթար (անցկացրած 6 խաղ) – 0

Հիշեցնենք, որ այս խմբից Ֆրանսիայի հավաքականն արդեն նվաճել է Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023