ԱՊԼ-ն ներկայացնող ակումբը ֆավորիտ է Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում
«Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին, հնարավոր է, կարեիրան շարունակի «Լեսթերի» կազմում։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «աղվեսները» վրացի դարպասապահի տրանսֆերի հարցում առաջ են անցել մրցակիցներից։ Այժմ հենց «Լեսթերն» է ֆավորիտ Մամարդաշվիլիին ձեռք բերելու հարցում։ Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա դարպասապահի գործակալ Լևան Սեթուրտիձեն օրեր առաջ եղել է Լոնդոնում և բանակցություններ վարել «կապույտների» ներկայացուցիչների հետ` […]