Գործարքը կայացած է. Լեմպարդը վերադառնում է Չելսի

Գործարքը կայացած է. Լեմպարդը վերադառնում է Չելսի

06/04/2023 - 11:03

Ֆրենկ Լեմպարդը մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը կլինի «Չելսիի» գլխավոր մարզչի նոր մարզիչը։

Կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թ. հունիսի 30-ը։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, 44-ամյա մասնագետն ընդունել է «ազնվականների» առաջարկը և կփոխարինի Բրունո Սալտորին, ով Գրեհեմ Փոթերի հեռացումից հետո նշանակվել էր գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար։

Աղբյուրի փոխանցմամբ` «Չելսին» գլխավոր մարզչի նշանակման հարցում չի ցանկացել շտապել։

Լոնդոնյան ակումբը շարունակելու է բանակցություններ վարել Յուլիան Նագելսմանի և Լուիս Էնրիկեի հետ։

Վերոնշյալ մասնագետները համարվում են լոնդոնյան ակումբը գլխավորելու ամենահավանական թեկնածուները, որոնց հետ «ազնվականներն» ավելի երկարաժամկետ ծրագրեր են կապում։

Հատկանշական է, որ, ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների, Նագելսմանը «Բավարիայից» հեռանալուց հետո չի ցանկացել միանգամից վերադառնալ մարզչական աշխատանքի։ Նա ցանկանում է մի փոքր հանգստանալ, ուժերը հավաքել և 2023/24 մրցաշրջանի համար դիտարկել առաջարկներ։

Հիմնական պատճառներից մեկն էլ հենց դա է, որ «Չելսին» նախընտրել է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը նշանակել Ֆրենկ Լեմպարդին։

The Athletic-ի լրագրող Դավիդ Օրնշտայնն էլ հաստատում է, որ «Չելսիում» Լեմպարդի օգնականները լինելու են Էշլի Քոուլը, Ջո Էդվարդսն ու Քրիս Ջոնսը։

Հիշեցնենք, որ Լեմպարդը 2019 թ. հուլիսից մինչև 2021 թ. հունվար արդեն մարզել է «Չելսին»։

44-ամյա մասնագետի գլխավորությամբ «ազնվականներն» անցկացրել են 84 հանդիպում, տոնել 44 հաղթանակ, կրել 25 պարտություն, 15 անգամ էլ գրանցել ոչ-ոքի։

Լեմպարդը 2001-14 թթ. էլ, որպես ֆուտբոլիստ, հանդես է եկել հենց «Չելսիի» կազմում` անցկացրած 648 խաղում դառնալով 211 գոլի և 145 գոլային փոխանցման հեղինակ։

Նա ակումբի պատմության լավագույն ռմբարկուն և ասիստենտն է ու երկրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023