Բենզեման վերջին 28 տարում Ռեալի կազմից առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկ է գրանցել Կլասիկոյում

Բենզեման վերջին 28 տարում Ռեալի կազմից առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկ է գրանցել Կլասիկոյում

06/04/2023 - 09:50

Իսպանայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ռեալ Մադրիդը» ֆանտաստիկ խաղով 4:0 հաշվով ջախջախեց «Բարսելոնակին»` դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

«Արքայական» ակումբի կազմից փայլեց Կարիմ Բենզեման` դառնալով հեթ-տրիկի հեղինակ։

Ինչպես հայտնում է Mister Chip-ը, ֆրանսիացի հարձակվողը 1995 թ. հունվարի 7-ից ի վեր «սերուցքայինների» առաջին ֆուտբոլիստն է, ով հեթ-տրիկի հեղինակ է դարձել «Բարսելոնայի» դեմ կայացած խաղում։

Վերջին անգամ նման հաջողության հասել էր Իվան Սամորանոն` օգնելով իր թիմին Լա լիգայի 1994/95 խաղարկության 16-րդ տուրում մրցակցին ջախջախել 5:0 հաշվով։

Հավելենք, որ Բենզեման «բլաուգրանայի» դեմ անցկացրած 46 խաղում խփել է արդեն 16 գոլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023