Իսպանիայի գավաթ. Ատլետիկոն ձախողվեց` պարտվելով Ատլետիկին 🎥
Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ատլետիկ Բիլբաոն» «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գարավում. բասկյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Էռնեստո Վալվերդեի թիմին հաղթանակ պարգևեց 25-րդ րոպեին Ալեքս Բերենգերի խփած միակ գոլը։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա Մարտի 1-ին Բիլբաոյի «Սան Մամես» մարզադաշտում` Երևանի ժամանակով 00:30-ից սկսած։ Հ․Գ․ […]