Դրամա Ասիայի գավաթում. Կատարը համառ պայքարում հաղթեց Իրանին` դուրս գալով եզրափակիչ 🎥

Դրամա Ասիայի գավաթում. Կատարը համառ պայքարում հաղթեց Իրանին` դուրս գալով եզրափակիչ 🎥

07/02/2024 - 21:33

Ասիայի գավաթի կիսաեզրափակիչ երկրորդ դիմակայությունում Կատարի հավաքականը մրցեց Իրանի դեմ։

Համառ և գոլառատ պայքարում կատարցիները 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան։

Տինտին Մարկեսի թիմին հաղթանակ պարգևեցին Յասեմ Աբդուլսալամի, Ակրամ Աֆիֆի և Ալմոյես Ալիի խփած գոլերը։

Իրանցիներիղ աչքի ընկան Սերդար Ազմունն ու Ալիռեզա Ջահանբախշը։

Այսպիսով, Կատարի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ Ասիայի գավաթի եզրափակիչ, որի շրջանակում փետրվարի 10-ին կմրցի Հորդանանի դեմ։

Նշենք, որ Կատարի հավաքականը մրցաշարի գործող հաղթողն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023