Author Archives: Miqayel

Հոլանդի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։ Հանդիպման ամբողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից անհավանական հանդիպում անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը դարձավ պոկերի հեղինակ։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 25-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ «Սիթիից» […]

Ռեալ Մադրիդը 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա խաղում 2:4 հաշվով պարտվեց «Ժիրոնային»։ Այդ հանդիպումից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորող Մադրիդի «Ռեալը» անհասանելի դարձավ բոլոր մրցակիցների համար և առաջնության ավարտից 4 տուր առաջ 36-րդ անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։ Նշենք, որ «արքայական» ակումբն ունի 87, երկրորդ տեղը զբաղեցնող «Ժիրոնան»` 74, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Բարսելոնան»` 73 միավոր։ […]

Ժիրոնան թրիլերային հաղթանակ տարավ Բարսելոնայի նկատմամբ🎥

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում «Ժիրոնան» տնային խաղում ընդունեց «Բարսելոնային»։ Հանդիպումն անցավ անչափ համառ, հետաքրքիր և գոլառատ պայքարում, որն ավարտվեց «Ժիրոնայի» հաղթանակով` 4:2 հաշվով։ «Բարսելոնան» հանդիպման ընթացքում հաղթում էր նախ 1:0, ապա` 2:1, սակայն Միչելի թիմը երկրորդ կեսում, պարզապես, տպավորիչ ֆուտբոլ ցույց տվեց և կամային հաղթանակ տարավ։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Քրիստիան Պորտուգեզը, մեկական […]

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Կադիսին և կես քայլով է հետ հերթական չեմպիոնությունից 🎥

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Կադիսի» դեմ։ Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ «Արքայական» ակումբի կազմից գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Ջուդ Բելինգհեմն ու Խոսելուն։ Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 87 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային […]

Արսենալը վստահ տեսք ունի` հաղթելով Բորնմութին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Արսենալը» Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Բորնմութի» դեմ։ «Զինագործները» հերթական վստահ հանդիպումն անցկացրին` հաղթելով 3:0 հաշվով։ Լոնդոնյան ակումբի հաղթական գոլերը խփեցին Բուկայո Սական, Լեանդրո Տրոսարն ու Դեկլան Ռայսը։ «Արսենալը» վաստակեց 83 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղը զբաղեցնող «Մանչեսթեր Սիթին» 79 միավոր։ «Քաղաքաբնակները», Միկել Արտետայի թիմի համեմատ, […]

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի դարպասապահի գոլը ՉԼ կիսաեզրափակիչում 🎥

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ֆուտզալի Չեմպիոնների լիգայի «չորսի եզրափակիչը»։ Մրցաշարի առաջին կիսաեզրափակիչում իսպանական «Պալմա Ֆուտզալը» համառ պայքարում 6-մետրանոցներով 4:3 հաշվով հաղթեց պորտուգալական «Բենֆիկային» և դուրս եկավ եզրափակիչ։ Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվեց 4:4։ «Պալմայի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի հավաքականի դարպասապահ Լուան Մյուելրը, որը փոխարիման դուրս եկավ և 34-րդ րոպեին […]

Բունդեսլիգայի 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

Գերմանական Բունդեսլիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2023/24 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը. Դարպասապահ – Գրեգոր Կոբել («Բորուսիա Դորտմունդ») Պաշտպաններ – Ժերեմի Ֆրիմպոնգ, («Բայեր»), Ջոնաթան Տահ («Բայեր»), Վալդեմար Անտոն («Շտուտգարտ»), Ալեխանդրո Գրիմալդո («Բայեր») Կիսապաշտպաններ – Ջամալ Մուսիալա («Բավարիա»), Գրանիտ Ջակա («Բայեր»), Ֆլորիան Վիրց («Բայեր») Հարձակվողներ – Սերու Գիրասի («Շտուտգարտ»), Հարի Քեյն («Բավարիա»), Վիկտոր Բոնիֆեյս («Բայեր») Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Տեն Հագ. «ՄՅՈՒ-ն ամենամեծ կամ, հավանաբար, աշխարհի երկրորդ-երրորդ ակումբն է»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը խոսել է ակումբի ամբիցիաների մասին. «Այս ակումբում պետք է խաղան միայն մեծանուն ֆուտբոլիստներ, քանի որ սպասելիքները շատ բարձր են։ «Մանչեսթեր Յունայթեդը» ամենամեծ կամ, հավանաբար, աշխարհի երկրորդ-երրորդ ակումբն։ Ակումբն աշխարհում ունի ամենամեծ ֆան-շարժումը, այդ պատճառով սպասելիքները միշտ մեծ են։ Յուրաքանչյուր ոք իր կարծիքն ունի «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, բայց այստեղ […]

Ռեալը «Նոր Վալվերդեի» տրանսֆերի հարցում կապվել է Ռիվեր Փլեյթի հետ

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել արգենտինական «Ռիվեր Փլեյթի» 16-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆրանկո Մաստանտուոնոյին։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «արքայական» ակումբը պատանի ֆուտբոլիստի տրանսֆերի հարցում արդեն կապվել է «Ռիվերի» ներկայացուցիչների հետ։ Մադրիդյան ակումբի սկաուտները բազմիցս հետևել են արգենտինացի ֆուտբոլիստի խաղին։ «Ռեալում» Մաստանտուոնոյին համարում են «Նոր Ֆեդերիկո Վալվերդե»։ Ֆրանկո Մաստանտուոնոն 2024 թ. սկսած` կանոնավոր […]

Տիգրան Ավանեսյանի գոլը Ռոստովի դեմ խաղում 🎥

Ռուսատսանի գավաթի Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչում Կալինինգրադի «Բալթիկան» արտագնա խաղում 1:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։ Հյուրերի միակ ու հաղթական գոլը խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը, որն աչքի ընկավ 4-րդ րոպեին։ 22-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է իր թիմի ամբողջ հանդիպմանը։ Ավանեսյանը Ռուսաստանի գավաթի ընթացիկ խաղարկությունում դաշտ է դուրս եկել արդեն 10 անգամ և խփեց երկրորդ գոլը։ «Ռոստովի» մեկնարկային […]

1 552 553 554 555 556 2,105