Ռեալը  խոշոր հաշվով հաղթեց Կադիսին և կես քայլով է հետ հերթական չեմպիոնությունից 🎥

Ռեալը խոշոր հաշվով հաղթեց Կադիսին և կես քայլով է հետ հերթական չեմպիոնությունից 🎥

04/05/2024 - 20:16

Իսպանական Լա լիգայի 34-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում մրցեց «Կադիսի» դեմ։

Գոլազուրկ առաջին կեսից հետո Կառլո Անչելոտիի թիմը երկրորդ 45 րոպեների ընթացքում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

«Արքայական» ակումբի կազմից գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Ջուդ Բելինգհեմն ու Խոսելուն։

Այս հաղթանակից հետո «Ռեալը» վաստակեց 87 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Բարսելոնան» ունի 73 միավոր, որն ընթացիկ տուրում դեռ չի անցկացրել իր հանդիպումը և արտագնա խաղում կմրցի երրորդ տեղում ընթացող «Ժիրոնայի» դեմ։ Այդ խաղում «բլաուգրանայի» միավորների կորստի դեպքում «Ռեալը» 36-րդ անգամ կդառնա Իսպանիայի չեմպիոն։

«Կադիսը», 26 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023