Հոլանդի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥

Հոլանդի անհավանական բենեֆիսը. Ման. Սիթին ջախջախեց Վուլվզին🎥

04/05/2024 - 23:27

Անգլիական Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» տանը մրցեց «Վուլվերհեմփթոնի» դեմ։

Հանդիպման ամբողջ ընթացքում «քաղաքաբնակները» ունեին տոտալ առավելություն և մրցակցին ջախջախեցին 5:1 հաշվով։

Պեպ Գվարդիոլայի թիմից անհավանական հանդիպում անցկացրեց Էրլինգ Հոլանդը, որը դարձավ պոկերի հեղինակ։ Նորվեգացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 25-ի և գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

«Սիթիից» մեկ գոլ էլ խփեց Խուլիան Ալվարեսը, իսկ հյուրերի կազմից աչքի ընկավ Հի Չան Հվանը։

Այս հաղթանակից հետո մանկունյական ակումբը վաստակեց 82 միավոր և զբաղեցնում է երկրորդ տեղը։ Առաջնության առաջատարը 83 միավորով «Արսենալն» է, որը, մրցակցի համեմատ, մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Վուլվզը», 46 միավորով, 11-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023