Author Archives: Miqayel

Վլահովիչը հերոսանում է` Յուվենտուսին պարգևելով Իտալիայի 15-րդ գավաթը 🎥

Իտալիայի գավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին «Յուվենտուսն» ու «Ատալանտան»։ Համառ պայքարում անցած խաղում թուրինյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմին հաղթանակ պարգևեց Դուշան Վլահովիչը, որն աչքի ընկավ 4-րդ րոպեին։ Այսպիսով, «Յուվենտուսը» պատմության մեջ 15-րդ անգամ դարձավ Իտալիայի գավաթակիր։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Չելսին շարունակում է տպավորել` հաղթելով նաև Բրայթոնին🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Բրայթոնի» դեմ։ «Ազնվականները» հերթական տպավորիչ հանդիպումն անցկացրին և հաղթեցին 2:1 հաշվով։ Լոնդոնյան ակումբը ներքին առաջնությունում տարավ 4-րդ անընդմեջ հաղթանակը։ Մաուրիսիո Պոչետինոյի թիմի գոլերը խփեցին Քոուլ Պալմերն ու Քրիստոֆեր Նկունկուն։ «Ճայերի» կազմից աչքի ընկավ Դանի Վելբեքը։ Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 60 միավոր և առաջնության ավարտից […]

Ատալանտա – Յուվենտուս. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Իտալիայի գավաթի եզրափակիչում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում միմյանց դեմ կմրցեն «Ատալանտան» ու «Յուվենտուսը»։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 23:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

ԱՊԼ-ում պատրատսվում են հրաժարվել VAR համակարգից

Անգլիական Պրեմիեր լիգայի ակումբները ցանկանում են հրաժարվել տեսակրկնապատկերների VAR համակարգից։ The Athletic-ի թղթակից Դավիդ Օրնշտայնը X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում գրում է, որ VAR համակարգից հրաժարվելու բանաձևն առաջ է քաշել «Վուլվերհեմփթոնը»։ Հարցը քննարկման ու քվեարկության է դրվելու հունիսի 6-ին։ Եթե ակումբները կողմ քվեարկեն, ապա 2024/25 մրցաշրջանից Պրեմիեր լիգայում այլևս չի կիրառվի VAR համակարգը։ Բանաձևի ընդունման […]

Հայաստան – Ղազախստան հանդիպման տոմսերի արժեքները

ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ մեկնարկել է Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպման տոմսերի վաճառքը։ Տոմսերի վաճառքն իրականացվում է  https://tickets.ffa.am/ կայքում։ Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում անցնելուց հետո։ Մեկ անձը կարող է գնել ոչ ավել, քան 4 տոմս։ Տոմսերն ունեն հետևյալ արժեքները. Հյուսիսային և Հարավային տրիբունաներ – 1000 դրամ Արևելյան տրիբունա – 3000 և 5000 դրամ Արևմտյան տրիբունա – […]

Կլոպի երկարամյա օգնականը գլխավորեց անվանի ակումբը

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի երկարամյա օգնական Պեպեյն Լեյնդերսն աշխատանքը կշարունակի ավստրիական «Զալցբուրգում»։ Հոլանդացի մասնագետը նշանկվել է ակումբի գլխավոր մարզիչ։ «Կարմիր ցլերի» պաշտոնական կայքը հայտնում է, որ Լեյնդերսը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր է կնքել ակումբի հետ։ 41-ամյա մասնագետը 2014 թվականից աշխատել է «Լիվերպուլի» համակարգում։ Նա 2014/15 մրցաշրջանում եղել է ակումբի Մ-18 թիմի մարզիչը, […]

Ասթոն Վիլան 41 տարի անց նվաճեց Չեմպիոնների լիգայի ուղեգիր

Անգլիական Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ «Ասթոն Վիլան» ապահովեց տեղը Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկությունում։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբը Չեմպիոնների լիգայի ուղեգիր նվաճեց 34-րդ տուրից հետաձգված խաղում «Տոտենհեմի»` «Մանչեսթեր Սիթիից» 0:2 հաշվով կրած պարտությունից հետո։ «Ասթոն Վիլան» առաջնության ավարտից մեկ տուր առաջ 68 միավորով չորրորդ տեղում է, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն է։ «Վիլան» վերջին անգամ ակումբային […]

ԿԴԲ-ն դարձել է ԱՊԼ-ի պատմության երկրորդ լավագույն ասիստենտը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»։ «Քաղաքաբնակների» կազմից 51-րդ րոպեին գոլային փոխանցում կատարեց Կևին դե Բրույնեն` օգնելով աչքի ընկնել Էրլինգ Հոլանդին։ Բելգիացի կիսապաշտպանը Պրեմիեր լիգայում գոլային փոխանցումների քանակը հասցրեց 112-ի և դարձավ Անգլիայի առաջնության պատմության երկրորդ լավագույն ասիստենտը։ Դե Բրույնեն այդ ցուցանիշով շրջանցեց «Արսենալի» ու «Չելսիի» նախկին […]

Ռեալն անկասելի է. «Արքայական» ակումբը քարը քարի վրա չթողեց Ալավեսին 🎥

Իսպանական Լա լիգայի 36-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական մարզադաշտում մրցեց «Ալավեսի» դեմ։ Լա լիգայի նորընծա չեմպիոնը հերթական փայլուն հանդիպումն անցկացրեց` մրցակցին ջախջախելով 5:0 հաշվով։ «Արքայական» ակումբից դուբլի հողինակ դարձավ Վինիսիուսը, մեկական գոլ էլ խփեցին Ջուդ Բելինգհեմը, Ֆեդե Վալվերդեն ու Արդա Գյուլերը։ «Ռեալը» վաստակեց 93 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։ «Ալավեսը», 42 […]

Ման. Սիթին գնում է հերթական չեմպիոնության հետևից` հաղթելով Տոտենհեմին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։ Լարված պայքարում անցած խաղում «քաղաքաբնակները» հաղթեցին 2:0 հաշվով։ Պեպ Գվարդիոլայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Էրլինգ Հոլանդը։ Այս հաղթանակից հետո «Սիթին» վաստակեց 88 միավոր և վերջին տուրից առաջ միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Արսենալն» ունի 86 միավոր, իսկ «Տոտենհեմը» 63 միավորով 5-րդն […]

1 544 545 546 547 548 2,105