Author Archives: Miqayel

Արարատ-Արմենիան ցավալի պարտություն կրեց Պուշկաշ Ակադեմիայից🎥

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։ Հանդիպման ընթացքում Վարդան Մինասյանի գլխավորած թիմն ուներ խաղային ու տարածքային շոշափելի առավելություն, սակայն տանտերերի ֆուտբոլիստները մի քանի անգամ վրիպեցին նպաստավոր դիրքերից։ Դեռ ավելին` «Արարատ-Արմենիան» խաղավերջում` 89-րդ րոպեին, ոչ պարտադիր գոլ բաց թողեց ու պարտվեց […]

Արարատ-Արմենիա – Պուշկաշ Ակադեմիա. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կմրցի հունգարական «Պուշկաշ Ակադեմիայի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կամզերով.

Օրդաբասի – Փյունիկ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալվելիս կմրցի ղազախական «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 19:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը հանդիպումը կսկսեն հետևյալ մեկնարկային կազմերով.

Չելսին հերթական տրանսֆերն է իրականացրել

«Չելսին» գնել է «Բոկա Խունիորսի» կենտրոնական պաշտպան Արոն Անսելմինոյի տրանսֆերը։ «Ազնվականների» պաշտոնական կայքը գրում է, որ 19-ամյա պաշտպանն ակումբին կմիանա 2025 թ. հուլիսի 1-ին, իսկ մինչև այդ վարձավճարով կշարունակի հանդես գալ «Բոկա Խունիորսում»։ Անսելմինոն «Բոկա Խունիորսի» մանկապատանեկան դպրոցի սան է, որի հիմնական թիմում անցկացրել է 10 հանդիպում, խփել 1 գոլ։ Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի` լոնդոնյան […]

Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ) պարտվեց քառորդ եզրափակիչում։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը դուրս էր եկել քառորդ եզրափակիչ, սակայն 5:12 հաշվով զիջեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաևին։ 24-ամյա հայ ըմբիշը կպայքարի բրոնզե մեդալի համար, եթե Աբդուլաևը դուրս գա եզրափակիչ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Փարիզ-2024. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով

Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարն սկսեց ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով և 13:3 հաշվով հաղթեց մեքսիկացի Ռոման Բռավո Յանգին։ 24-ամյա հայ ըմբիշը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է Ուզբեկստանի ներկայացուցիչ Գուլոմժոն Աբդուլաևի դեմ։ Նշենք, որ Հարությունյանը կարիերայում առաջին […]

Տեղի է ունեցել Էլինա Ավանեսյանի ՀՀ անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը 📸

Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանն ստացել է ՀՀ անձնագիրը։ Իսպանիայում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել անձնագրի հանձնման հանդիսավոր արարողությունը։ Այդ մասին հայտնել է դեսպանատան մամուլի ծառայությունը։ Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը WTA դասակարգման աղյուսակի 58-րդ ռակետն է։ Նա ծնունդով Ռուսաստանի Արմավիրի մարզի Պյատիգորսկ քաղաքից է և հանդես էր գալիս այդ երկրի դրոշի ներքո։ Այսուհետ 21-ամյա թենիսիստուհին բոլոր մրցաշարերում […]

ԿԼ. Փյունկն ու Արարատ-Արմենիան այսօր առաջին հանդիպումները կանցկացնեն որակավորման երրորդ փուլում

Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» և գավաթակիր «Արարատ-Արմենիան» այսօր` օգոստոսի 8-ին, առաջին հանդիպումները կանցկացնեն Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում։ «Փյունիկը» մրցելու է Ղազախստանի չեմպիոն «Օրդաբասիի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 19:00-ին։ Այն կայանալու է Ալմաթիում։ «Արարատ-Արմենիան» դիմակայության առաջին խաղում Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի հունգարական «Պուշկաշ Ակադեմիային»։ Այդ խաղը նույնպես մեկնարկելու է 19:00-ին։ Հիշեցնենք, որ […]

Ռուստամ Ասակալովի մխիթարող խոսքերն Արթուր Ալեքսանյանին 🎥

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) պարտվեց եզրափակիչում և բավարարվեց արծաթե մեդալով։ Ալեքսանյանը վճռորոշ գոտեմարտում իրանցի Մոհամադհադի Սարավիին 1:4 հաշվով պարտվելուց հետո շատ ընկճված էր։ Լրագրող Վյաչեսլավ Աբդուսալամովը Instagram-ում տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է Ուզբեկստանը ներկայացնող ըմբիշ Ռուստամ Ասակալովը մխիթարում Ալեքսանյանին պարտությունից հետո. «Լսի՛ր եղբայր, հանգստացիր, […]

Փարիզ-2024. Պայքարն է սկսում Արսեն Հարությունյանը

Փարիզի Օլիմպիական խաղերի օգոստոսի 8-ի մրցումային օրը պայքարի մեջ կմտնի ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արսեն Հարությունյանը (57 կգ)։ Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր Հարությունյանը մեկնարկելու է 1/8 եզրափակիչից և մրցելու է մեքսիակացի Ռոման Բռավո-Յանգի դեմ։ Ըմբշամարտի մրցումային օրը մեկնարկելու է Երևանի ժամանակով 13:00-ից։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

1 465 466 467 468 469 2,104