Author Archives: Miqayel

Անվանի երեք ակումբներ հետաքրքրված են եղել Տիկնիզյանի ծառայություններով

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը շարունակում է մնալ եվրոպական ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես տեղեկացնում է Metaratings-ը, ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ 24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են եղել «Բոլոնիան», «Լացիոն» և «Սևիլիան»։ Այդուհանդերձ, մոսկովյան ակումբը հայազգի ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ դեռևս որևէ առաջարկ չի ատացել։ Հավելենք, որ Նաիր Տիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել […]

ՊՍԺ-ն անհավանական աշխատավարձ է առաջարկել Մբապեին

ՊՍԺ-ն փորձում է անել ամեն ինչ` Կիլիան Մբապեին իր շարքերում պահելու համար։ Ինչպես տեղեկացնում է RMC Sport-ը, փարիզյան ակումբը 25-ամյա ֆուտբոլիստին մինչև 2028 թ. հունիսի 30-ը պայմանագիր է առաջարկել և այդ ընթացքում վերջինիս պատրաստ է վճարել 400 մլն եվրո աշխատավարձ (տարեկան` 100 մլն եվրո)։ «Եթե հաստատենք, որ եթե խնդիրը փողն է, ինչպես ներկայացնում է Մբապեի […]

Փյունիկի ֆուտբոլիստներն ընդհատել են Բիչախչյանի հարցազրույցը 🎥

«Փյունիկն» ու լեհական «Պոգոն Շեցինն» այժմ մարզական հավաք են անցկացնում Թուրքիայի Անթալիա քաղաքում։ Հունվարի 20-ին «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, երբ հարցազրույց էր տալիս ակումբի մամուլի ծառայությանը, «Փյունիկի» ֆուտբոլիստներ Արտակ Դաշյանը, Արտակ Գրիգորյանը և Էդգար Մալաքյանն ընդհատել են այն։ Վահանը ժպիտով է ընդունել տեղի ունեցածը և հարցազրույցի ընթացքում շեշտել, որ նրանք Հայաստանից են։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի […]

Միլանը թրիլլերային comeback արեց Ուդինեզեի դեմ կայացած խաղում 🎥

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ բարդ ընթացք ստացած խաղում «ռոսոներիները» 3:2 հաշվով թրիլլերային comeback արեց։ Հանդիպման ընթացքում միլանյան ակումբը պարտվում էր 1:2 հաշվով, սակայն 83-րդ և 90+3-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց։ Ստեֆանո Պիոլիի թիմից գոլերը խփեցին Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Լուկա Յովիչն ու Նոա Օկաֆորը։ […]

Թրիլլեր Բունդեսլիգայում. Բայերը 90+1-րդ րոպեին հաղթանակ կորզեց Լայպցիգի դեմ խաղում 🎥

Գերմանական Բունդեսլիգանի 18-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում, որտեղ ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բայերը» հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։ Կարելի է ասել` «ցլերը» հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 7-րդ րոպեին Խավի Սիմոնսը բացեց հաշիվը։ Առաջին կեսի մնացած ժամանակահավածում էլ տանտերերն ունեին խաղային առավելություն, սակայն նախքան ընդմիջում դարպասի նոր գրավում չարձանագրվեց։ «Բայերը», […]

Դե Ռոսիի հաղթական նորամուտը! Ռոման առավելության հասավ Վերոնայի նկատմամբ 🎥

Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։ Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։ Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։ Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։ Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։ Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց […]

Բրենթֆորդի արքան վերադարձել է. Թոնին 8 ամսվա դադարից հետո առաջին գոլը խփեց 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրում «Բրենթֆորդը» սեփական հարկի տակ մրցում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։ «Մեղուների» կազմից հանդիպմանը մասնակցում է նաև թիմի ավագ Իվան Թոնին, ով 19-րդ րոպեին տուգանայինից կատարած հարվածով գրավեց «անտառապահների» դարպասը` հաշիվը դարձնելով 1:1։ Նշենք, որ 27-ամյա հարձակվողը 8 ամսվա որակազրկումից հետո առաջին հանդիպումն է անցկացնում և ընթացիկ մրցաշրջանում խփեց նաև առաջին գոլը։ […]

Ռեալի շարքերը շուտով կհամալրի առաջին պուերտոռիկացի ֆուտբոլիստը

Իսպանիայի 3-րդ դիվիզիոնում` Սեգունդա Բ-ում հանդես եկող «Կաստելիոնի» վինգեր Ժերեմի դե Լեոնը շուտով կհամալրի «Ռեալ Մադրիդի» շարքերը։ Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։ 19-ամյա ֆուտբոլիստը, չնայած առաջարկներ է ունեցել Լա լիգան ներկայացնող այլ ակումբներից, ցանկացել է տեղափոխվել միայն «Ռեալ Մադրիդ» և «սերուցքայինների» հետ մինչև 2026 թ. հունիսի 30-ը […]

Պերիշիչը նոր ակումբի կազմում անհավանական ցածր աշխատավարձ կստանա

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Տոտենհեմի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը վարձավճարով համալրել է խորվաթական «Հայդուկի» շարքերը։ Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հայտնում է, որ մինչև 2024 թ. հունիսի 30-ը 34-ամյա ֆուտբոլիստը վաստակելու է ընդամենը 1 եվրո աշխատավարձ։ Հատկանշական է, որ 2024 թ. հուլիսի 1-ին Պերիշիչը դառնալու է ազատ գործակալ, ինչից հետո 1 տարվա պայմանագիր է կնքելու «Հայդուկի» հետ։ Ռոմանոն […]

Պաշտոնական. Կամո Հովհաննիսյանը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

Ինչպես տեղեկացնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը, ակումբը պայմանագիր է կնքել Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանի հետ։ Կողմերի միջև կնքված պայմանագրի մանրամասները չեն հաղորդվում։ Նշենք, որ 31-ամյա ֆուտբոլիստի վերջին ակումբը ղազախական «Աստանան» էր, որի կազմում հանդես է եկել 2022-24 թթ.` անցկացրած 64 խաղում դառնալով 2 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։ Հավելենք, որ Հովհաննիսյանը 7 տարի […]

1 455 456 457 458 459 1,923