Դե Ռոսիի հաղթական նորամուտը! Ռոման առավելության հասավ Վերոնայի նկատմամբ 🎥

Դե Ռոսիի հաղթական նորամուտը! Ռոման առավելության հասավ Վերոնայի նկատմամբ 🎥

20/01/2024 - 22:59

Իտական Ա սերիայի 21-րդ տուրում «Ռոման» Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Վերոնայի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում «գայլերը» հաղթեցին 2:1 հաշվով։

Հռոմեական ակումբի գոլերը խփեցին Ռոմելու Լուկակուն և Լորենցո Պելեգրինին։

Հյուրերի կազմից աչքի ընկավ Մայքլ Ֆոլորունշոն։

Նշենք, որ «ջալոռոսիները» նորանշանակ գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսիի գլխավորությամբ անցկացնում էին առաջին հանդիպումը։

Այս հաղթանակից հետո «Ռոման» վաստակեց 32 միավոր` բարձրանալով 8-րդ հորիզոնական։

«Վերոնան», 17 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023