Միլանը թրիլլերային comeback արեց Ուդինեզեի դեմ կայացած խաղում 🎥

Միլանը թրիլլերային comeback արեց Ուդինեզեի դեմ կայացած խաղում 🎥

21/01/2024 - 11:00

Իտալական Ա սերիայի 21-րդ տուրում «Միլանը» հյուրընկալվելիս մրցեց «Ուդինեզեի» դեմ։

Առաջ ընկնելով` նշենք, որ բարդ ընթացք ստացած խաղում «ռոսոներիները» 3:2 հաշվով թրիլլերային comeback արեց։

Հանդիպման ընթացքում միլանյան ակումբը պարտվում էր 1:2 հաշվով, սակայն 83-րդ և 90+3-րդ րոպեներին խփած գոլերի շնորհիվ կամային հաղթանակ տոնեց։

Ստեֆանո Պիոլիի թիմից գոլերը խփեցին Ռուբեն Լոֆտուս-Չիկը, Լուկա Յովիչն ու Նոա Օկաֆորը։

«Ուդինեզեի» կազմից էլ աչքի ընկան Լազար Սամարջիչն ու Ֆլորիան Տովենը։

Հատկանշական է, որ այս հանդիպումը կարող էր անավարտ մնալ, քանի որ առաջին խաղակեսում ռասիստական սկանդալի պատճառով այն դադարեցվել էր մոտ 10 րոպեով։

Բանն այն է, որ «Ուդինեզեի» երկրպագուները վիրավորական արտահայտություններ էին թույլ տվել «Միլանի» դարպասապահ Մայք Մանյանի հասցեին, ինչից հետո ֆրանսիացի ֆուտբոլիստը հրաժարվում էր շարունակել հանդիպումը։

Բարեբախտաբար, բանակցություններից հետո հանդիպումն առանց լուրջ միջադեպերի շարունակվեց։

Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 45 միավոր և շարունակում է զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։

«Ուդինեզեն», 18 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023