Author Archives: Miqayel

Լիվերպուլը comeback արեց Բրայթոնի դեմ խաղում` գլխավորելով մրցաշարային աղյուսակը 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» մարզդաշտում մրցեց «Բրայթոնի» դեմ։ Անհաջող ընթացածք ստացած խաղում տանտերերը կարողացան 2:1 հաշվով կամային հաղթանակ տանել։ «Բրայթոնի» կազմից 14-րդ րոպեին հաշիվը բացեց Ֆերդի Կադիօլղուն, որին «Լիվերպուլը» պատասխանեց Կոդի Գակպոյի ու Մոհամեդ Սալահի դիպում հարվածներով։ Մերսիսայդյան ակումբը գոլերը խփեց 69-րդ ու 72-րդ րոպեներին։ Արնե Սլոթի գլխավորած թիմը միավորների քանակը […]

Անակնկալների երեկոն շարունակվում է. Ման. Սիթին նույնպես պարտվեց 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս մրցեց «Բորնմութի» դեմ։ Առաջ ընկնելով` նշենք, որ խոշոր անակնկալ գրանցվեց. «բալերը» 2:1 հաշվով հաղթեց «քաղաքաբնակներին»։ Անդոնի Իռաոլայի գլխավորած թիմից աչքի ընկան Անտուան Սեմենյոն ու Էվանիլսոնը, հյուրերից միակ գոլը խփեց Յոշկո Գվարդիոլը։ Այսպիսով, Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հետևեց «Արսենալի» օրինակին և նույնպես պարտվեց։ «Սիթին» 23 միավորով […]

Հայաստանի հավաքականի երեք ֆուտբոլիստ մեկնարկային կազմում է Լոկոմոտիվ – Ռուբին խաղում 📸

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվը» կընդունի Կազանի «Ռուբինին»։ «Երկաթուղայինների» մեկնարկային կամզում են Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Էդգար Սևիկյանն ու Նաիր Թիկնիզյանը։ Կազանյան ակումբից հանիպումբ առաջին րոպեներից կսկսի Հայաստանի հավաքականի մեկ այլ ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն։ Նշենք, որ հանդիպումը Երևանի ժամանակով կմեկբարկի 19:00-ին։

Արսենալը ձախողվեց` պարտվելով Նյուքասլին 🎥

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի մեկնարկային խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս մրցեց «Նյուքասլի» դեմ։ Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. «կաչաղակները» 1:0 հաշվով հաղթեցին «զինագործներին»։ Էդի Հաուի գլխավորած թիմի հաղթական գոլը 12-րդ րոպեին խփեց Ալեքսանդր Իսակը։ «Նյուքասլը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 8-րդ տեղ, «Արսենալը» 18 միավորով երրորդն է։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային […]

Դյոկերեշի անհավանական բենեֆիսը! Սպորտինգը ջախջախիչ հաղթանակ է տարել 🎥

Պորտուգալիայի առաջնության 10-րդ տուրում Լիսաբոնի «Սպորտինգը» «Ժոզե Ալվալադե» մարզադաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Էշտրելային»։ «Առյուծների» կազմից անհավանական հանդիպում է անցկացրել շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը, որը պոկեր է գրանցել ու խփել 4 գոլ։ Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի է ընկել Մաքսիմիլիանո Արաուխոն։ Դյոկերեշը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում 10 խաղում խփել է արդեն 16 գոլ […]

Կուբարսին` Ռեալի` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը բոյկոտելու մասին

«Բարսելոնային» կենտրոնական պաշտպան Պաու Կուբարսին խոսել է Մադրիդի «Ռեալի»` «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխությունը բոյկոտելու մասին. «Ես ու Դանի Օլմոն մեկնել էինք Փարիզ` չնայած գիտեինք, որ ոչ մի մրցանակ չենք ստանալու։ Մենք պարզապես ցանկանում էինք ներկա լինել մի իրադարձությանը, որը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստի համար։ Նույնիսկ եթե մրցանակ չես ստանալու, լավագույն տասնյակում կամ քսանյակում հայտնվելն արդեն լուրջ […]

Սերխիո Ռամոսը բանակցում է անվանի ակումբի հետ

Մադրիդի «Ռեալի» և ՊՍԺ-ի նախկին պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է կարիերան շարունակել արգենտինական անվանի ակումբ «Բոկա Խունիորսում»։ Relevo-ն գրում է, որ 38-ամյա ֆուտբոլիստը բանակցում է «Բոկայի» նախագահ Խոան Ռամոն Ռիկելմեի ու գլխավոր մարզիչ Ֆերնանդո Գագոյի հետ։ Վերջինս Ռամոսի հետ հանդես է եկել «Ռեալի» կազմում։ Ըստ աղբյուրի` Բուենոս Այրեսը ներկայացնող ակումբը պագարստ է Ռամոսին վճարել տարեկան […]

Պաշտոնական. Ռուբեն Ամորիմը` Ման. Յունայթեդի գլխավոր մարզիչ

Ռուբեն Ամորիմը նշանակվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը կնքել են մինչև 2027 թ. հունիսի 30-ը։ Այն ունի ևս մեկ տարով երկարաձգելու կետ։ Պորտուգալացի մասնագետը պարտականություններին կանցնի նոյեմբերի 11-ից, իսկ մինչև այդ ակումբը կշարունակի մարզել Ռուդ վան Նիստելռոյը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «կարմիր սատանաները» 39-ամյա մարզչի ու […]

Վալենսիա – Ռեալ, Վիլյառեալ – Ռայո Վալեկանո հանդիպումները հետաձգվել են

Իսպանական Լա լիգայի 12-րդ տուրի «Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ» և «Վիլյառեալ» – «Ռայո Վալեկանո» հանդիպումները երկրում տեղի ունեցած ջրհեղեղի պատճառով հետաձգվել են, հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Իսպանիայի հարավ-արևելքում գտնվող Վալենսիայի շրջանում հորդառատ անձրևները համատարած ջրհեղեղի հետևանք են դարձել։ Ըստ վերջին տեղեկությունների` մահացել է 95 մարդ։ Վալենսիայի որոշ շրջաններ հեղեղված ճանապարհների պատճառով շրջափակվել են և […]

Մուսիալայի ֆանտաստիկ բենեֆիսը. Բավարիան ջախջախիչ հաղթանակով դուրս է եկել Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակիչ 🎥

Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում մրցեց «Մայնցի» դեմ։ «Ռեկորդ մայսթերը» դեռ առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքն ու չորս անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Վենսան Կոմպանիի թիմից ֆանտաստիկ հանդիպում անցկացրեց Ջամալ Մուսիալան և դարձավ հեթ-տրիկի հեղինակ, մեկ գոլ խփեց Լերոյ Սանեն։ Այսպիսով, մյունխենյան գրանդը հաղթեց 4:0 հաշվով ու դուրս եկավ Գերմանիայի գավաթի […]

1 411 412 413 414 415 2,104