«Ման. Սիթին» 40 միլիոնից ավելի կվճարի ԱՊԼ-ի պատմության առաջին ուզբեկ ֆուտբոլիստի համար
«Լանսի» պաշտպան Աբդուկոդիր Խուսանովը կարիերան կշարունակի «Մանչեսթեր Սիթիում», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ըստ աղբյուրի` «քաղաքաբնակները» 20-ամյա ֆուտբոլիստի տեղափոխության համար ֆրանսիական ակումբին վճարելու է 40 միլիոն եվրոյից ավելի գումար։ Գործարքում սահմանված են նաև տարբեր հավելավճարներ։ Երիտասարդ ֆուտբոլիստն Անգլիայի չեմպիոնի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2029 թ. հունիսի 30-ը։ Համաձայնագիրն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու […]