Author Archives: Miqayel

«Ման. Սիթի» – «Ռեալ Մադրիդ». մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում միմյանց դեմ կմրցեն Անգլիայի ու Իսպանիայի չեմպիոններ «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալ Մադրիդը»։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 00:00-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

«Բրեստ» – ՊՍԺ. մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում ֆրանսիական դիմակայությունում ՊՍԺ-ն մրցակցի դաշտում կմրցի «Բրեստի» դեմ։ Հանդիպումը Երևանի ժամանակով կմեկնարկի 21:45-ին, որի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։ Կողմերը դաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով.

Opta-ն կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին 📸

Հեղինակավոր Opta վիճակագրական ընկերության սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի հաղթողին։ Ըստ սարքի` «ականջավոր» գավաթը կնվաճի «Լիվերպուլը», որի հաղթելու հավանականությունը գնահատվում է 24,6 տոկոս։ Մերսիսայդյան գրանդին հաջորդում են «Արսենալը» (16,6) և «Ինտերը» (14,5)։ Լավագույն հնգյակում են նաև «Բարսելոնան» (9,5) և ՊՍԺ-ն (6,3)։ Մադրիդի «Ռեալի»` տիտիղոսի պաշտպանությունը գնահավտում է միայն 4,4 տոկոս, իսկ «Մանչեսթեր Սիթիի» հաղթելունը` 3,2։ […]

«Չելսին» ղազախական ֆուտբոլի համար ռեկորդային գնով ձեռք է բերել 16-ամյա հարձակվողի

«Կայրաթի» հարձակվող Դաստան Սատպաևը կարիերան կշարունակի «Չելսիում», հայտնում ղազախական ակումբի մամուլի ծառայությունը։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ 16-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան գրանդին կմիանա 2026 թ. օգոստոսին, երբ կդառնա չափահաս։ Կողմերը պայմանագիր կկնքեն, որն ուժի մեջ կլինի մինչև 2031 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Մինչև այդ Սատապևը կշարունակի հանդես գալ Ալմաթին ներկայացնող ակումբում։ «Ազնվականները» պատանի ֆուտբոլիստի տեղափոխության […]

Անչելոտի. «Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի` «Մանչեսթեր Սիթիի» դեմ առաջին հանդիպումից առաջ խոսել է Պեպ Գվարդիոլայի մասին. «Գվարդիոլայի դեմ խաղալը միշտ մղձավանջ է։ Պեպ միշտ փորձում է նոր տակիտկաներ և նորարարություններ ֆուտբոլում։ Ես շատ եմ նրան հարգում։ Հավանաբար Գվարդիոլան պատմության մեջ լավագույններից է, եթե ոչ լավագույնը»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է […]

ՉԼ. Այսօր կմեկնարկի փլեյ-օֆֆ փուլը

Այսօր` փետրվարի 11-ին, կմեկնարկի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ Անցումային փլեյ-օֆֆ-ում` 1/16 եզրափակիչում, կկայանան հետևյալ հանդիպումները. Փերրվարի 11 «Բրեստ» – ՊՍԺ` 21:45 «Սպորտինգ» – «Բորուսիա Դորտմունդ»` 00:00 «Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ»` 00:00 «Յուվենտուս» – ՊՍՎ` 00:00 Փետրվարի 12 «Բրյուգե» – «Ատալանտա»` 21:45 «Ֆեյենորդ» – «Միլան»` 00:00 «Մոնակո» – «Բենֆիկա»` 00:00 «Սելթիկ» – «Բավարիա»` 00:00 Հ․Գ․ […]

«Ինտերը» հաղթեց «Ֆիորենտիային»` կտրուկ մոտենալով «Նապոլիին» 🎥

Իտալիայի Ա սերիայի 24-րդ տուրի վերջին խաղում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։ Միլանյան գրանդը կարողացավ 2:1 հաշվով պարտության մատնել Ֆլորենցիայից ժամանած հյուրերին։ «Ներաձուրիից» աչքի ընկավ Մարկո Արմաուտովիչը, իսկ մրցակցի պաշտպան Մարին Պոնգրաչիչը գրավեց սեփական դարպասը, հյուրերի գոլը խփեց Ռոլանդո Մանդրագորան։ Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ […]

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» հանդիպման մրցավարական անձնակազմը

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում միմայնց դեմ կմրցեն «Մանչեսթեր Սիթին» ու «Ռեալ Մադրիդը»։ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում հրապարակվել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը։ Գլխավոր մրցավար – Կլեման Տյուրպեն, Եզրային մրցավարներ – Նիկոլյա Դանո, Բենժամեն Պաժես, Չորրորդ մրցավար – Մատյե Վերնիս, VAR համակարգի պատասխանատուներ – Ժերոմ Բրիզար, Վիլի Դելաժո։ Բոլոր մրցավարները Ֆրանսիայից են։ «Մանչեսթեր Սիթի» – […]

«Ռեալը» մտադիր է ձեռք բերել «Արսենալի» առաջատարներից մեկին

Մադրիդի «Ռեալը» ծրագրում է ձեռք բերել «Արսենալի» պաշտպան Վիլիամ Սալիբային, գրում է RMC Sport-ը։ Ըստ աղբյուրի` 23-ամյա ֆուտբոլիստին «արքայական» ակումբում դիտարկում են` որպես պաշտպանության կենտրոնի ամրապնդման հիմնական թեկնածուի։ Այդուհանդերձ, «զինագործները» չեն պատրաստվում բաժանվել ֆրանսիացի պաշտպանից։ Լոնդոնյան ակումբը մտադիր է նրա տրանսֆերի համար «Ռեալից» պահանջել շատ խոշոր գումար։ Եթե գործարքը կայանա, Սալիբան կդառնա ֆուտբոլի պատմության մեջ […]

Բարսեղյանն առաջին գոլն է խփել 2025 թվականին 🎥

Սլովակիայի առաջնության 19-րդ տուրում գործող չեմպիոն Բրատսիլավայի «Սլովանը» մրցակցի դաշտում 5:1 հաշվով ջախջախել է «Ռուժոմբերոկին»։ Հյուրերից ամբողջ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, որը 84-րդ րոպեին խփել է իր թիմի վերջին գոլը։ 31-ամյա ֆուտբոլիստը 2025 թ. աչքի է ընկել առաջին անգամ և 15 գոլով գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։ Վլադիմիր Վայսի […]

1 349 350 351 352 353 2,104