Author Archives: Miqayel

Անչելոտի. «Մրցաշրջանը մեզ համար նոր է մեկնարկում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ տարած հաղթանակի (3:2) մասին. «Մենք արժանի էինք այս հաղթանակին։ Սա միակ ճիշտ ուղին է։ Մրցաշրջանը մեզ համար նոր է մեկնարկում։ Ես հանգիստ եմ և, իհարկե, գոհ։ Փոքր առավելություն ստացանք, իսկ այժմ մեզ պատասխան հանդիպումն է սպասվում։ Սա կատարյալ […]

Անգլիայի գավաթ. «Նոթինգեմ Ֆորսթը» մեծ դժվարությամբ է հաղթահարել երրորդ դիվիզիոնը ներկայացնող ակումբի արգելքը 🎥

Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Նոթինգեմ Ֆորեսթը» հյուրընկալվելիս մրցեց երրորդ դիվիզիոնը` Առաջին լիգան, ներկայացնող «Էքզեթեր Սիթիի» դեմ։ Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ջոշ Մադջենիսն առաջ մղեց «Էքզեթերին», սակայն, նախքան ընդմիջում, «անտառապահները» ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. աչքի ընկան համապատասխանաբար Ռամոն Սոսան ու Թոնի Ավոնիյին։ 50-րդ րոպեին Մադջենիսը […]

Ֆին Գերագուսյանի երկու ասիստն Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկությունում 🎥

Անգլիայի Պրեմիեր լիգայի գավաթի խաղարկության D խմբի վերջին` 6-րդ տուրում, «Սանդերլենդի» Մ-21 թիմը սեփական դաշտում 7:0 հաշվով ջախջախել է «Հադերսֆիլդ Մ-21»-ին։ Տանտերեից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի հարձակվող Ֆին Գերագուսյանը, որը երկու ասիստ է կատարել և օգնել աչքի ընկնել Ջեյդոն Ջոնսին ու Ահմեդ Աբդուլահիին։ Գերագուսյանն ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի 17 խաղում խփել […]

Հայկ Զաքարյանը` «Գանձասարի» սպորտային գծով փոխնախագահ 📸

Հայկ Զաքարյանը նշանակվել է Կապանի «Գանձասարի» սպորտային գծով փոխնախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Զաքարյանն իր ֆուտբոլային ուղին սկսել է Interfootball հարթակում և վարել հեղինակային «Ֆավորիտներ» ու «Լեգենդներ» հաղորդաշարերը։ Այնուհետև նա դարձել է ֆուտբոլային գործակալ և հայտնի է ճապոնական ու կորեական ֆուտբոլում իր սերտ կապերով։ Ֆունկցիոները, բացի ֆուտբոլային գործունեությունից, ունի նաև ֆինանսական վերլուծաբանի, կինոսցենարիստի, ինչպես […]

ՉԼ. Դորտմունդի «Բորուսիան» փայլում է` խոշոր հաշվով հաղթելով «Սպորտինգին» 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» Լիսաբոնում հյուրընկալվելիս մրցեց «Սպորտինգի» դեմ։ Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո գերմանական գրանդը երկրորդ կեսում երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը` հաղթելով 3:0 հաշվով։ Նիկո Կովաչի գլխավորած թիմից աչքի ընկան Սերու Գիրասին, Պասկալ Գրոսն ու Կարիմ Ադեյեմին։ Նշենք, որ դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի […]

Ֆանտաստիկ թրիլեր «Էթիհադում». «Ռեալը» 90+2-րդ րոպեին comeback արեց «Սիթիի» դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Էթիհադ» ստադիոնում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու Մադրիդի «Ռեալը»։ Հիասքանչ պայքարում անցած խաղում «արքայական» ակումբը կարողացավ 3:2 հաշվով տպավորիչ comeback անել։ «Քաղաքաբնակները» Էրլինգ Հոլանդի դուբլի շնորհիվ երկու անգամ հաշվի մեջ առաջ էին, սակայն «արքայական» ակումբը 86-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց։ Կառլո Անչելոտիի գլխավորած թիմից […]

Մբապեն խփեց «Ռեալի» պատասխան գոլը «Սիթիի» դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Մադրիդի «Ռեալը» մրցակցի դաշտուն մրցում է «Մանչեսթեր Սիթիի» դեմ։ «Արքայական» ակումբից 60-րդ րոպեին աչքի ընկավ Կիլիան Մբապեն` հաշիվը դարձնելով 1:1։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

«Ման. Սիթին» առաջին կեսից հետո հաղթում է «Ռեալին» 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Առաջին խաղակեսից հետո անգլիական գրանդը հաղթում է 1:0 հաշվով. 19-րդ րոպեին աչքի է ընկել Էրլինգ Հոլանդը, որն «արքայական» ակումբի դեմ խաղերում առաջին գոլն է խփել։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Հոլանդն առաջ մղեց «Սիթիին» «Ռեալի» դեմ խաղում 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում մրցում է Մադրիդի «Ռեալի» դեմ։ Հանդիպման 19-րդ րոպեին «քաղաքաբնակներից» աչքի ընկավ Էրլինգ Հոլանդը` բացելով հաշիվը։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

Դեմբելեի հերթական տպավորիչ բենեֆիսը. ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթեց «Բրեստին» 🎥

Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում ֆրանսիական դիմակայություն ՊՍԺ-ն Գենգամում մրցեց «Բրեստի» դեմ։ Փարիզյան ակումբը գրեթե ամբողջ հանդիպման ընթացքում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ուսման Դեմբելեն։ Ֆրանսիացի վինգերը գոլ է խփում 8-րդ խաղում անընդմեջ` աչքի ընկնելով 15 անգամ։ «Պարի Սեն-Ժերմենից» մեկ գոլ էլ խփեց Վիտինան։ Հավելենք, […]

1 348 349 350 351 352 2,104