Author Archives: Miqayel

ՉԼ. Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» վստահ խաղով հաղթեց «Լեխին» 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Ցրվենա Զվեզդան» Պոզնանում հյուրընկալվելիս մրցեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ։ Սերբիայի չեմպիոնը վստահ հանդիպում անցկացրեց 3:1 հաշվով։ Վլադան Միլոևիչի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռադե Կրունիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրունո Դուարտեն։ «Լեխի» գոլը խփեց Միքայել Իշակը։ «Ցրվենա Զվեզդայի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ […]

Պաշտոնական. Խուան Կուադրադոն նոր ակումբ ունի 📸

Իտալիայի Ա սերիայի նորեկ «Պիզան» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է կնքել կոլումբացի անվանի կիսապաշտպան Խուան Կուադրադոյի հետ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի համաձայնագիրը կգործի 2026 թ. հունիսի 30-ը ներառյալ։ 37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն «Ատալանտան» էր, որտեղ հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 32 խաղում 4 ասիստ է կատարել։ Կուադրադոն առավել հայտնի է «Յուվենտուսում» (314 […]

Սոնը ՄԼՍ-ի համար ռեկորդային գումարով տեղափոխվեց «Լոս Անջելես»

ՄԼՍ-ը ներկայացնող «Լոս Անջելեսը» ձեռք է բերել «Տոտենհեմի» ավագ Հին Մին Սոնին, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2027 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ։ Համաձայնագրում առկա է այն ևս երկու տարով երկարաձգելու հատուկ կետ։ Transfermarkt-ի տվյալներով` հարավկորեացի վինգերի տեղափոխության համար «Լոս Անջելեսը» վճարել է 22 միլիոն եվրո։ Այս գործարքը դարձել է […]

ՉԼ. Սևիկյանի «Ֆերենցվարոշը» ոչ-ոքի խաղաց Մոտայի գլխավորած «Լյուդոգորեցի» հետ

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս մրցեց բուլղարական «Լյուդոգորեցի» հետ։ Կողմերը խաղում չկարողացան այդպես էլ բացել հաշիվը` 0:0։ Բուդապեշտից ժամանած հյուրերի հայտացուցակից բացակայում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։ «Լյուդորեցն» էլ մարզում է Հայաստանի չեմպիոն «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռուի Մոտան։ Կողմերի պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 12-ին Բուդապեշտի «Գրուպամա […]

Պաշտոնական. Թոմաս Մյուլերը նոր ակումբ ունի 📸

ՄԼՍ-ը ներկայացնող «Վանկուվերն» ազատ գործակալի կարգավիճակում պայմանագիր է ստորագրել լեգենդար հարձակվող Թոմաս Մյուլերի հետ, գրում է ակումբի պաշտոնական կայքը։ Կանադական ակումբն ու գերմանացի ֆուտբոլիստը պայմանագիրը կնքել են մինչև 2026 թ. հունվարի 1-ը։ Համաձայնագիրը ևս մեկ տարով երկարաձգելու հատուկ կետ ունի։ 35-ամյա հարձակվողը հուլիսին է հեռացել «Բավարիայից»։ Նա մյունեխնայն գրանդի համակարգում էր 2000 թվականից և ակումբի […]

ՉԼ. 16-ամյա ֆուտբոլիստի գոլի շնորհիվ «Կայրաթը» հաղթեց «Սլովանին» 🎥

Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Կայրաթը» մրցեց Սլովակիայի չեմպիոն «Սլովանի» դեմ։ Գերլարված պայքարում անցած խաղում Ղազախստանի չեմպիոնը հաղթեց 1:0 հաշվով։ Տանտերերի հաղթական գոլը 90-րդ րոպեին 11-մետրանոցից խփեց 16-ամյա հարձակվող Դաստան Սատպաևը։ «Սլովանը» 65-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստներով. դաշտից հեռացվել էր գանացի կիսապաշտպան Իբահիմ Ռահիմը։ Հյուրերի կազմից հանդիպումը մեկնարկից սկսել էր նաև Հայաստանի […]

Պաշտոնական. «Միլանը» խոշոր տրանսֆեր իրականացրեց 📸

«Միլանը» բելգիական «Բրյուգեից» ձեռք է բերել կիսապաշտպան Արդոն Յաշարիին, հայտնում է «ռոսոներիի» պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիրը ստորագրել են մինչև 2030 թ. հունիսի 30-ը ներառյալ։ Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` իտալական գրանդը Յաշարիի տեղափոխության համար վճարել է 39 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստը «Բրյուգեում» հանդես էր գալիս 2024 թ. հուլիսից, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 […]

Պաշտոնական. «Չելսիի» ֆուտբոլիստը տեղափոխվեց «Էվերթոն»

«Չելսիի» կիսապաշտպան Կիրնան Դյուսբերի-Հոլը տեղափոխվել է «Էվերթոն», հաղորդում է մերսիսայդյան ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը 5 տարվա պայմանագիր են ստորագրել։ Transfermarkt-ի տվյալներով` «իրիսներն» անգլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել են 28,65 միլիոն եվրո։ 26-ամյա կիսապաշտպանը «Չելսիում» էր 2024 թ. հուլիսից, 36 խաղում խփել է 5 գոլ, կատարել 4 ասիստ։ Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ […]

«Հրաժեշտ տալու ժամանակն է». Հարոյանն ավարտեց մրցելույթները Հայաստանի հավաքականում

Հունգարական «Կազինցբարցիկայի» պաշտպան Վարազդատ Հարոյանն ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանի հետ զրույցում հայտնել է, որ ավարտում է մրցելույթները Հայաստանի ազգային հավաքականում. «Ոզում եմ հայտարարել, որ որոշել եմ ավարտել կարիերաս Հայաստանի հավաքականում: 92 խաղ եմ անցկացրել հավաքականի ամենաուրախ և ամենաբարդ ժամանակաշրջաններում: Միշտ պատրաստ կանգնած եմ եղել հավաքականի կողքին: Ինձ թվում է՝ ավելորդ է խոսել նվիրվածությանս և հայրենասիրությանս մասին, […]

Պաշտոնական. Եղիշե Մելիքյանը` Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

Եղիշե Մելիքյանը նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2026 թ. նոյեմբեր։ 46-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Ջոն վան’տ Սխիպին։ Մելիքյանը 2021 թ. փետրվարից մարզում էր «Փյունիկը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 193 խաղում տարել է 115 հաղթանակ, գրանցել 31 ոչ-ոքի, կրել 47 պարտություն, երկու […]

1 216 217 218 219 220 2,104